ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
ՈՒԱԿ-ում իրականացվել է բացառիկ վիրահատություն աշխարհում գրանցված հազվագյուտ հիվանդությամբ տառապող թվով 5-րդ պացիենտի մոտ. oncology.am
Հիվանդ Ծ. Ա. (կին 44տ) դիմել է կենտրոն գանգատվելով որովայնի աջ կեսի չափերի մեծացումից, աջ գոտկային շրջանի ծանրության զգացումից։ Կատարված համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության համաձայն հիվանդի մոտ առկա էր գիգանտ չափերի ուռուցքային գոյացություն, որը սկիզբ էր առնում աջ երիկամից, անցնելով դեպի որովայնի խոռոչ ճնշում էր բոլոր հարակից օրգանները` ստամոքսը, լյարդը, 12 մատնյա աղին, ստորին սիներակը։
Կատարված բազմապրոֆիլ հետազոտություններով հիվանդի մոտ ախտորոշվել է աջ երիկամի անհայտ ծագման ուռուցքային գոյացություն։ Չնայած գոյացության հսկայական չափերի և հավանական բարդությունների առկայությանը որոշում կայացվեց իրականացնել նորագոյացության հեռացում։
Տեխնիկական մեծ դժվարություններով` պայմանավորված ուռուցքային պրոցեսի մագիստրալ անոթների ընդգրկմամբ, հաջողվեց կատարել ուռուցքի ամբողջական հեռացում առանց մագիստրալ անոթների ամբողջականության խախտման։ Ուռուցքային գոյացությունը սկիզբ էր առնում աջ երիկամից, հպվում էր լյարդի աջ բլթին, ճնշել և մեխանիկորեն տեղաշարժել էր ստորին սիներակը, հաստ աղու վերել և հորիզոնական հատվածները և բարակ աղիների գալարները։
.jpg)
Վիրահատությունն իրականացվել է ՈՒԱԿ-ի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ բ.գ.թ. Վ.Հ. Շահսուվարյանի և Վ.Վ. Բադեյանի մասնակցությամբ ։
Կատարված հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ գիգանտ ուռուցքը երիկամի չարորակ շվանոմա է։ Շվանոման նյարդային ծագման հիմնականում բարորակ գոյացություն է, որը առաջնում է շվանյան բջիջներից։ Այս ուռուցքները հիմնականում հանդիպում են գլխուղեղում, պարանոցում, վերջույթներում և միայն 3% դեպքերում այն առաջանում է հետորովայնամզային տարածությունում։ Հետորովայնամզային տարածության ուռուցքների միայն 1% են լինում շվանոմաներ և ավելի հազվագյուտ են համարվում երիկամի շվանոմաները։ Ըստ համաշխարհային գրականության տվյալների (journal Elsevier) գրանցվելէ երիկամի շվանոմայի 5 դեպք, որոնցից միայն 2-ն են եղել չարորակ։

Դիֆերենցիալ դիագնոստիկան պետք է կատարել երիկամաբջջային կարցինոմայի, անգիոմիոլիպոմայի, սարկոմատոիդ կարցինոմայի, սոլիտար ֆիբրոզ ուռուցքի, լեյոմիոմայի, ռաբդոմիոսարկոմայի և անգիոմիոսարկոմայի միջև։ Այս գոյացությունը դանդաղ զարգացող է և պացիենտների հիմնական գանգատները պայմանավորված են ուռուցքի չափերի մեծացմամբ` գոտկային շրջանի ցավ 43%, շոշափվող գոյացության առկայություն 37%։
Մուլտիդիսցիպլինար կոնսիլիումի որոշմամբ հիվանդին նշանակվել է դիստանցիոն ճառագայթային բուժում հետագա ախտադարձից խուսափելու նպատակով։
18.01.2018 Կարդացեք նաև
Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...
16.04.2025
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
30.08.2022
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
03.08.2022
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
07.12.2021
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
07.05.2021
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
06.02.2021
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
06.02.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYld7v79' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
