Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Այժմ ՈՒԱԿ-ում գաստրոստոմիա վիրահատական միջամտությունն` էնդոսկոպիկ եղանակով, ընդամենը 5-10 րոպեում. oncology.am

Այժմ ՈՒԱԿ-ում գաստրոստոմիա վիրահատական միջամտությունն` էնդոսկոպիկ եղանակով, ընդամենը 5-10 րոպեում. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքավանդակի և որովայնի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. Գ.Ա. Համբարձումյանը և էնդոաբդոմինալ բաժանմունքի վարիչ Ա.Հ. Նիկողոսյանն էնդոսկոպիկ եղանակով իրականացրեցին հերթական պունկցիոն գաստրոստոմիան:  Սովորաբար, նման վիրահատություններ իրականացվում են այն հիվանդների մոտ, ովքեր ունեն բնական ճանապարհով սնվելու խնդիր: Եթե նախկինում այս վիրահատությունը տևում էր   1 ժամ և ավելի, ապա այժմ այն տևում է ընդամենը 5-10 րոպե` առանց որովայնահատման, և հիվանդը նույն օրը կարող է  դուրս գրվել հիվանդանոցից:

Գաստրոստոմիան ցուցված է մի շարք հիվանդությունների ժամանակ, որոնք բերում են բնական ճանապարհով սնվելու խիստ դժվարացման, ինչպես, օրինակ, մարսողական համակարգի վերին հատվածի  ուռուցքային ախտահարումները, հետինսուլտային փուլում և գանգուղեղային տրավմայով վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների մոտ, ովքեր  երկարատև սնուցման և վերականգնման կարիք ունեն:

Նման դեպքերում, սովորաբար, որովայնահատումով ստամոքում տեղադրվում էր խողովակ, այնուհետև ներարկիչներով կամ հատուկ ձագարների միջոցով սնունդը ներարկվում էր ստամոքս և ապահովում սնուցումը: Այժմ ՈւԱԿ-ում էնդոսկոպիկ եղանակով գաստրոսկոպիայի ժամանակ պունկցիայով ստամոքսում տեղադրվում է գաստրոստոմիկ խողովակ, որը հիվանդին ապահովում է աղեստամոքսային համակարգով էնտերալ սնուցում:

Գաստրոստոման կարող է նախատեսված լինել  ինչպես հետագա ամբողջ կյանքի ընթացքում սնուցումն ապահովելու համար, այնպես էլ` տեղադրվել ժամանակավոր: Նման դեպքերում հիմնական հիվանդության բուժումից հետո գաստրոստոմիկ խողովակը հեռացվում է և վերականգնվում է հիվանդի նորմալ ֆիզիոլոգիական սնուցման ուղին:

 

Այժմ ՈՒԱԿ-ում գաստրոստոմիա վիրահատական միջամտությունն` էնդոսկոպիկ եղանակով, ընդամենը 5-10 րոպեում Այժմ ՈՒԱԿ-ում գաստրոստոմիա վիրահատական միջամտությունն` էնդոսկոպիկ եղանակով, ընդամենը 5-10 րոպեում

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ