Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

«Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի բժիշկները հեռացրել են բազմախոռոչային բուշտ (տեսագրություն). izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի բժիշկները հեռացրել են բազմախոռոչային բուշտ (տեսագրություն). izmirlianmedicalcenter.com

Պացիենտ Մ. Ա. 73 տարեկան դիմել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն` գանգատվելով որովայնի արտահայտված փքվածությունից, ցավերից, սրտխառնոցից և թուլությունից: Իրականացված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է սուր աղիքային անանցելիություն: Մինչև կլինիկա դիմելը պացիենտի աղիները վերջին անգամ գործել էր 17 օր առաջ /22.08.17թ./: Հայտնաբերվել է աջ ձվարանի բազմախոռոչային հսկա բուշտ /30×25× 30սմ/, որը ճնշում էր աղիներին և աղիների անանցանելիության պատճառ էր դարձել:

Կլինիկայում հիվանդը նախքան վիրահատությունը ստացել է ինֆուզիոն-թերապիա /խորհրդատվություններ/ և նախպատրաստվել վիրահատության:

Վիրահատությունն իրականցրել են ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հրաչյա Բաղդասարյանը և ընդհանուր վիրաբույժ Արման Գրիգորյանը:

Վիրահատության ժամանակ հայտնաբերված բազմախոռոչային բուշտը, որը հաստատվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ում համակարգչային շերտագրման ժամանակ, դուրս էր գալիս ձվարանից և սեղմում բարակ աղիներին ՝ առաջացնելով սուր աղիքային անանցանելիություն: Վիրահատությունը տևել է մոտավորապես 2 ժամ, կատարվել է բազմախոռոչային բշտի (պղտոր հեղուկի պարունակությամբ) արմատական հեռացում:

Հեռացված բշտի քաշը գրանցվել է 13կգ: Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, այժմ հիվանդը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

 

 

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ