Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ալկոհոլը խթանում է ուռուցքային հիվանդությունների առաջացումը. oncology.am

Ալկոհոլը խթանում է ուռուցքային հիվանդությունների առաջացումը. oncology.am

Շեֆիլդի Համալսարանի (Sheffield University) գիտնականների խումբը հրապարակեց ալկոհոլի չարաշահման և ուռուցքային հիվանդությունների զարգացման միջև գոյություն ունեցող կապը հաստատող հետազոտության արդյունքները:

Ամբողջ աշխարհում մահերի մոտավորապես 6%-ը կապված է ալկոհոլի չարաշահման հետ: Սպիրտային խմիչքը կարող է առաջացնել ավելի քան 60 տարատեսակ հիվանդություն, այդ թվում նաև քաղցկեղի մի քանի տեսակներ: 2012 թվականին ամբողջ աշխարհում ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացած քաղցկեղի պատճառով մահացել է կես միլիոն մարդ:

Սպիրտային խմիչքի կանոնավոր օգտագործումը մեծացնում է աղիների քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի, կոկորդի, բերանի խոռոչի, կերակրափողի, ըմպանի ուռուցքի, ինչպես նաև լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Նախկինում հրապարակված այս ցուցակը համալրվեց ևս մեկ կետով. ալկոհոլը խթանում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը: Աղիների և կրծքագեղձի քաղցկեղը առավել տարածված տեսակներն են, իսկ կերակրափողի քաղցկեղն ավելի հազվադեպ է հանդիպում և դժվարությամբ է բուժման ենթարկվում:

Ըստ հետազոտության, որքան շատ է ալկոհոլ ընդունում մարդը, այնքան մեծ է քաղցկեղի առաջացման հավանականությունը, սակայն ռիսկի խմբում են հայտնվել նաև բավականին քիչ ալկոհոլ օգտագործող մարդիկ: Գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ ընդունվող ալկոհոլի քանակի նվազեցումը պակասեցնում էր նաև քաղցկեղի զարգացման ռիսկը:

Հետազոտողները Մեծ Բրիտանիայում ալկոհոլի հետ փոխկապակցված քաղցկեղի ձևերի առաջացման հաճախության վերաբերյալ տվյալներ են ներկայացնում: Նրանք բացատրում են, որ 1960-ական թվականներից մարդիկ սկսել են ավելի շատ սպիրտային խմիչք ընդունել, այդ պատճառով ալկոհոլի ընդունմամբ խթանվող քաղցկեղը սկսել է ավելի հաճախ հանդիպել: Հեղինակները գտնում են, որ մարդիկ բավարար տեղեկացված չեն ալկոհոլի քաղցկեղ առաջացնելու փաստին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի հետազոտողները ստեղծել են գենաինժեներային վիրուս, որն ազդում է գլխուղեղի հատուկ նեյրոնների վրա և նվազեցնում է սպիրտայինից կախյալությունը:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ