Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ռեգորաֆենիբը հաջողությամբ կլինիկական փորձարկում է անցել լյարդաբջջային կարցինոմայով հիվանդների մոտ

Ռեգորաֆենիբը հաջողությամբ կլինիկական փորձարկում է անցել լյարդաբջջային կարցինոմայով հիվանդների մոտ

The Lancet ամսագրում համոզիչ արդյունքներ են հրապարակվել պրոգրեսիվող լյարդաբջջային կարցինոմայի բուժման մեջ ռեգորաֆենիբի (regorafenib) կլինիկական փորձարկումների մասին: Bayer-ի կողմից մշակված դեղի կիրառումը բարձրացրել է հիվանդության զարգացման ուշ շրջանում գտնվող հիվանդների ապրելիության ցուցանիշները, գրում է  MedicalXpress-ը:

Կլինիկական փորձարկումներին մասնակցել է 573 հիվանդ, ովքեր նախկինում բուժվել են սորաֆենիբով (sorafenib): Նրանցից 194-ը պլացեբո խմբում էր: Համաձայն հավաքված տվյալների՝ ռեգորաֆենիբով բուժման ֆոնին ընդհանուր ապրելիությունը կազմել է 10,6 ամիս, մինչդեռ պլացեբո խմբում այդ ցուցանիշը չի գերազանցել 7,8 ամիսը: Կլինիկական հետազոտության հեղինակները նշեցին , որ երկու հիվանդի մոտ ուռուցքը կրճատվել է մինչև չհայտնաբերվող չափեր:


Ներկայում պրոգրեսիվող լյարդաբջջային կարցինոմայով հիվանդների համար սորաֆենիբով բուժումից հետո չկան թերապևտիկ հնարավորություններ, ռեգորաֆենիբի գրանցման դեպքում այն կլինի երրորդ գծի դեղ: Ռեգորաֆենիբը ներկայում թույլատրված է ԱՄՆ-ում՝ մետաստազավորված կոլոռեկտալ քաղցկեղի և ստամոքս-աղիքային ստրոմալ ուռուցքների բուժման համար:

Լուսանկարը. Medical Grapevine
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ