Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Վիտամին С–ի մեծ չափաբաժինը սպանում է քաղցկեղածին բջիջները եւ խնայում առողջները. հետազոտություն. news.am

Վիտամին С–ի մեծ չափաբաժինը սպանում է քաղցկեղածին բջիջները եւ խնայում առողջները. հետազոտություն. news.am

Վիտամին С-ն օգնում է օրգանիզմին ո՛չ միայն պայքարել մրսածության եւ գրիպի դեմ, այն նաեւ, պարզվում է, պայքարում է քաղցկեղային հիվանդությունների դեմ։ Redox Biology ամսագրում լույս տեսած University of Iowa-ի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ այդ վիտամինի մեծ չափաբաժինները սպանում են քաղցկեղածին բջիջները եւ խնայում առողջները։

Հեղինակների խոսքով՝ վիտամին С-ն հեշտությամբ օրգանիզմում վերածվում է ջրածնի պերօքսիդի, որը վնասում է ԴՆԹ բջիջները։ Քաղցկեղային բջիջների համար ավելի դժվար է պայքարել ջրածնի այդ պերօքսիդի դեմ եւ ազատվել նրանից, քան առողջ բջիջների համար։ Հենց այդ պատճառով վիտամին С-ն վնասում է քաղցկեղային բջիջները, իսկ առողջները դրանից գրեթե չեն տուժում։

Գիտնականների խոսքով՝ վիտամին С-ի մեծ չափաբաժինները կարող են օգնել քաղցկեղային հիվանդությունների բուժման հարցում քիմաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի հետ միասին։ Վիտամին С-ի ներերակային ներարկումներից հետո արյան մեջ դրա մակարդակը մեծանում է մի քանի անգամ ավելի, քան նույն քանակությամբ այդ վիտամինն օրալ ճանապարհով ընդունելիս։

Հետազոտողները վիտամին С-ի ներարկումներով եւ ավանդական դեղերով քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի շրջանակում ազդել են ենթաստամոքսային գեղձի եւ թոքերի բջիջների վրա։ Նրանք հայտնաբերել են, որ կատալազա ֆերմենտը պատասխանատու է վիտամին С-ի գեներացրած ջրածնի պերօքսիդի դուրսբերման համար։ Սակայն փոքր քանակով կատալազա պարունակող բջիջներն ավելի խոցելի են վնասվածքների եւ մահվան առջեւ վիտամին С-ի պատճառով։ Իսկ քաղցկեղային բջիջների մոտ հենց այդ ֆերմենտի դեֆիցիտ է նկատվում։

Սկզբնաղբյուր. vitamini.ru
Աղբյուր. news.am
Լուսանկարը. myblackhair.nl
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ