ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Ամերիկացի գիտնականները մելանոմայի զարգացումը կասեցնող միջոց են հայտնաբերել. news.am
Միչիգանի համալսարանի գիտնականները նոր պատրաստուկ են ստեղծել, որը կարող է կանգնեցնել չարորակ բջիջների աճն ու զարգացումը, որոնք մաշկի ագրեսիվ քաղցկեղ՝ մելանոմա են առաջացնում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Cancer Therapeutics ամսագրում:
Դեղը գործում է չարորակ գոյացություններում ՌՆԹ մոլեկուլներ ստեղծելու օրգանիզմի ունակության հիմքով: Այն 90% դեպքերում կասեցնում է քաղցկեղային բջիջների աճը եւ օրգանիզմում դրանց տարածումը, հատկապես հիվանդության վաղ փուլերում:
Գիտնականները հետազոտության ընթացքում թուլացած իմունիտետով մկներին մարդու մելանոմայի բջիջներ են ներարկել, որից հետո նրանց վրա ազդել են սինթետիկ դեղով, որը ներգործում է ՌՆԹ մոլեկուլներ եւ ուռուցքային բջիջներին հատուկ որոշակի սպիտակուցներ արտադրելու գեների ունակության վրա: Որպես կանոն, այդ գեները նպաստում են հիվանդության տարածմանը: Դեղը ճնշել է մելանոմայի բջիջների աճը:
Նշանակալի է այն փաստը, որ գիտնականները նախապես այս դեղը՝ CCG-203971, դիտարկում էին որպես սկլերոդերմիայի դեմ միջոց, որը հազվադեպ հանդիպող եւ հաճախակի մահվան ելքով աուտոիմունային հիվանդություն է, որը մաշկային ծածկույթի, թոքերի, սրտի, երիկամների եւ այլ օրգանների կարծրացում է առաջացնում:
Հետազոտության համահեղինակ, Միչիգանի համալսարանի դեղագործության եւ թունաբանության ֆակուլտետի դեկան, բժշկական գիտությունների դոկտեր Ռիչարդ Նոյբիգը հայտնել է, որ այս հայտնագործությունը չափազանց խոստումնալից է, քանի որ մելանոմայի մետաստազները կարող են ուղեղը եւ թոքերը ախտահարել նույնիսկ ուռուցքը վիրահատելուց հետո: Նրա խոսքով՝ դրա կանխումը մեծ թվով մարդկանց կյանքը կփրկի:
Գոյություն ունի մելանոմայի երկու տարատեսակ, որոնցից մեկն ավելի հաճախ է մետաստազներ տալիս, մյուսը՝ հազվադեպ: Բիոփսիայի միջոցով բժիշկը կարող է որոշել, թե հիվանդի մոտ այդ տեսակներից որն է առկա: Եթե մելանոմայի առավել հաճախ մետաստազներով բարդացող տեսակն է, ապա բժիշկը կարող է նոր դեղը նախօրոք ներարկել:
Նոյբիգը ուշադրություն է դարձնում այն փաստին, որ փորձը թուլացած իմունիտետով մկների վրա է անցկացվել: «Եթե խոսքը մարդու մասին է, ապա երբ բջիջների 90%-ը վնասազերծված է, իմունային համակարգը կկարողանա ամբողջովին հաղթահարել»,- նշել է նա:
10.01.2017 Կարդացեք նաև
07.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
