Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Դեպրեսիայով հիվանդների մոտ քիմիաթերապիան պակաս արդյունավետ է. news.am

Դեպրեսիայով հիվանդների մոտ քիմիաթերապիան պակաս արդյունավետ է. news.am

Դեպրեսիայի վիճակում գտնվող հիվանդներն ավելի վատ են արձագանքում քիմիաթերապիային եւ ավելի հաճախ են տառապում դրա կողմնակի ազդեցություններից: Սա տեղի է ունենում BDNF սպիտակուցի՝ ուղեղի նյարդատրոֆիկ գործոնի մակարդակի նվազման պատճառով: Այս մասին հայտնել են Չինաստանի Չժենչժոուի համալսարանի գիտնականները:

Նրանք հետազոտություն են կատարել թոքերի քաղցկեղով տառապող 186 մարդկանց մասնակցությամբ: Բոլորին քիմիաթերապիա էր ցուցված, որը ստանալուց առաջ նրանք հարցաշարեր են լրացրել: Ըստ հարցաշարի պատասխանների պարզել են մասնակիցների հոգեկան վիճակը, դեպրեսիայի հակվածությունը: Ուռուցքով տառապող հիվանդներին հատուկ է վատ տրամադրությունը, սակայն գիտնականների նպատակն էր հայտնաբերել, թե դեպրեսիան ինչպես է ազդում բուժման արդյունավետության վրա:

Պարզվել է, որ ո՛չ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական առումով ավելի վատ ինքնազգացողություն են ունեցել այն մարդիկ, ում մոտ թոքերի քաղցկեղն արդեն մետաստազներ էր տվել այլ օրգաններում: Քիմիաթերապիան դեպրեսիայով մարդկանց վրա ավելի վատ է ազդել, բացի այդ, նրանց մոտ առավել արտահայտված են եղել կողմնակի ազդեցությունները. սրտխառնոց, արյան մեջ լեյկոցիտների առավել քիչ քանակի, եւ այդ հիվանդները ստիպված էին ավելի երկար մնալ հիվանդանոցում: Հետազոտության մասնակիցների մոտ դեպրեսիան որքան խորն էր, այնքան ուժեղ էր բացասական ազդեցությունը քաղցկեղի բուժման ընթացքի վրա:

Յուֆեն Վուի ղեկավարությամբ հետազոտողները նաեւ պարզել են, որ ուղեղի նյարդատրոֆիկ գործոնի խտությունն ազդում է քիմիաթերապիայի ենթարկված քաղցկեղային բջիջների քանակի վրա: Նախկինում ապացուցվել է, որ այս սպիտակուցի ցածր մակարդակը զուգակցվում է հոգեկան զանազան խանգարումների հետ: Այն հիվանդները, որոնց մոտ դեպրեսիայի հետեւանքով ուղեղի նյարդատրոֆիկ գործոնի մակարդակը նվազած էր, օրգանիզմը քաղցկեղի դեմ այնքան էլ արդյունավետ չէր պայքարում, իսկ նրանց ողջ մնալու հավանականությունն լավատեստորեն տրամադրվածների համեմատությամբ ավելի փոքր էր:

Չինացի հետազոտողները պատրաստվում են հաջորդ փուլում ստուգել՝ արդյո՞ք հակադեպրեսանտներն օգնում են քիմիաթերապիայի արդյունավետության բարձրացմանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. MedikForum
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ