Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Նոր սարքը թույլ կտա գնահատել քաղցկեղի դեմ դեղերի արդյունավետությունը. news.am

Նոր սարքը թույլ կտա գնահատել քաղցկեղի դեմ դեղերի արդյունավետությունը. news.am

University of Huddersfield-ի գիտնականները Aragon Institute of Biomedical Research-ի գործընկերների հետ համատեղ սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է որոշել քաղցկեղի դեմ դեղերի արդյունավետությունը: Սարքի շնորհիվ քաղցկեղի բուժումը հնարավոր է առավել արդյունավետ եւ հաջող դարձնել:

Միկրոհեղուկային սարքը բաղկացած է մի քանի խցերից, որոնք գիտնականներին հնարավորություն են տալիս հետեւելու քաղցկեղի դեմ դեղերի նկատմամբ հիպոքսիայով (թթվածնային քաղց ունեցող եւ բուժման հանդեպ կայունություն ցուցաբերող) բջիջների ռեակցիային:

Հետազոտողների մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ սարքի հիմնական առավելությունը շրջապատող մանրաչափ միջավայրին հետեւելու ունակությունն է եւ այն, թե բջիջները ռեալ ժամանակում ինչպես են արձագանքում դեղերին: Սարքը հետազոտողներին հնարավորություն է ընձեռում հետեւել ուռուցքների բջիջներին եւ դեղերի նկատմամբ դրանց արձագանքին: Դրա օգնությամբ հետազոտողները կկարողանան հետեւել նաեւ բջիջներում հիպոքսիայի զարգացմանը:

Միկրոհեղուկային սարքերը լաբորատոր մոդելների ստեղծման բարձր պահանջարկի պատասխանն են, որոնք կցուցադրեն ուռուցքների առաջացման կարեւոր ուղղությունները եւ դեղերի հետ դրանց փոխազդեցությունը: Այս մոդելները գիտությանը թույլ կտան արագացնել քաղցկեղի դեմ դեղերի ստեղծման եւ դրանց առավելագույն արդյունավետության որոշման գործընթացները, ինչը մարդկությանը կօգնի ավելի լավ պայքարել չարորակ հիվանդությունների դեմ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. MedikForum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ