Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Շագանակագեղձի քաղցկեղն ախտորոշելիս ուլտրաձայնը կարող է փոխարինել բիոփսիային. news.am

Շագանակագեղձի քաղցկեղն ախտորոշելիս ուլտրաձայնը կարող է փոխարինել բիոփսիային. news.am

Այսօրվա դրությամբ քաղցկեղ կասկածելիս բիոփսիան համարվում է շագանակագեղձի վիճակի գնահատման միակ հավաստի մեթոդը: Բիոփսիայի ընթացքում հյուսվածքի նմուշներ են վերցվում, այնուհետեւ հետազոտվում է դրանցում քաղցկեղային բջիջների առկայությունը: Բիոփսիայի միջամտությունը ցավոտ եւ տհաճ է, սակայն մինչեւ վերջերս այն այլընտրանք չուներ: Իսկ այժմ University of Alberta-ի գիտնականները ստեղծել են այդ ինվազիվ միջամտությունից հիվանդներին ազատելու միջոցը: Նրանց առաջարկած մեթոդը նախատեսում է ուլտրաձայնի եւ նանոկաթիլի օգտագործում, որը թույլ է տալիս արյան մեջ հայտնաբերել քաղցկեղի մարկերները:

Սկզբում ուռուցքին «ստիպում» են արյան հոսքի մեջ բաց թողնել արտաբջջային մանր բշտեր, ինչն ապահովում է գենետիկական նյութի հսկայական ծավալ արյան ընդամնեը մեկ կաթիլից: Ուլտրաձայնի շնորհիվ նանոկաթիլները վերածվում են պղպջակների, որոնք կլանում են ուլտրաձայնային էներգիան, իսկ հետո սկսում են գրոհել ուռուցքը՝ դրանցից դուրս բերելով բշտերը, որոնցով կարելի է որոշել ուռուցքի գենետիկական առանձնահատկությունները, նրա ագրեսիվությունը:

Հեղինակների խոսքով՝ այս մեթոդը նույնքան արդյունավետ է, որքան բիոփսիան: Դրա հետագա զարգացումը կօգնի անհատականացված բժշկության զարգացմանը, երբ բուժումն ընտրվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար:

Հեղինակները կարծում են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի անցնել նոր մեթոդի կլինիկական փորձարկումներին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. MedWeb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ