Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Սառեցնող սաղավարտը քիմիաթերապիայի ժամանակ փրկում է մազաթափությունից. news.am

Սառեցնող սաղավարտը քիմիաթերապիայի ժամանակ փրկում է մազաթափությունից. news.am

Սառեցնող սաղավարտի օգտագործումը, որը քիմիաթերապիա անցնելիս սառեցնում է գլխի մաշկը, կարող է կաթնագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց օգնել խուսափելու մազաթափությունից: Այս մասին հայտնել են Բեյլորսկի բժշկական քոլեջի մասնագետները, ովքեր հետազոտություն են իրականացրել 1-ին եւ 2-րդ փուլի կաթնագեղձի քաղցկեղով հիվանդ 235 կանանց մասնակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից պետք է քիմիաթերապիայի 4 եւ ավելի շրջափուլ անցներ: Սառեցնող սաղավարտն օգնել է հիվանդների կեսից ավելիին:

Հետազոտության հեղինակ Ջուլի Ռանի Նանգյան պարզաբանել է, որ մազերի կորուստն ազդում է կանանց հոգեբանական վիճակի վրա:

Պարզելու համար՝ գլխի մաշկի սառեցումն իսկապե՞ս կարող է խոչընդոտել մազաթափությանը, Ջուլի Նանգյան եւ նրա գործընկերները մասնակիցներին 2 խմբի են բաժանել: Կանանց 2/3-ը գլխի մաշկը մինչեւ 17°C սառեցնող սաղավարտը հագել է անտրացիկլինով եւ տաքսանով քիմիաթերապիան սկսելուց կես ժամ առաջ, եւ այն հանել են դեղերը ստանալուց 90 րոպե անց: Կանանց 1/3-ը սաղավարտ չի կրել, նրանք ընդգրկված էին ստուգիչ խմբում: Արդյունքում՝ 1-ին խմբի հիվանդների 50,5%-ի մոտ մազաթափություն չի արձանագրվել, սակայն մազերն ավելի բարակ են դարձել: Ստուգիչ խմբում բոլոր հիվանդները կորցրել են մազերը:

Քիմիաթերապիան ներգործում է արագ կիսվող բջիջների վրա, իսկ դրանք ո՛չ միայն քաղցկեղային բջիջներն են, այլ նաեւ` մազապարկերը: Սառեցումն օգնում է նվազեցնել մազապարկերին արյան մատակարարումը, ինչի շնորհիվ նրանց է հասնում տոքսիկ դեղի փոքր չափաքանակ:

 

Սաղավարտի օգտագործումն ունի նաեւ բացասական կողմեր. հիվանդները դժգոհել են անհարմարավետությունից եւ գլխացավից, դրանից զատ, սաղավարտը բավականին թանկ արժե՝ 1000 ԱՄՆ դոլարից ավելի:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ