Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Իբուպրոֆենի կանոնավոր ընդունումը ծխողների շրջանում 48 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը. news.am

Իբուպրոֆենի կանոնավոր ընդունումը ծխողների շրջանում 48 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը. news.am

Իբուպրոֆենի ոչ մեծ չափաքանակի կանոնավոր ընդունումը մշտապես ծխողների շրջանում 48%-ով նվազեցնում է թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այս մասին հայտնել են Ohio State University-ի (ԱՄՆ) գիտնականները:

Ծխողների 18 տոկոսը, վաղ թե ուշ, բախվում է թոքերի քաղցկեղին: Ավելին՝ մոտավորապես 90% դեպքերում քաղցկեղի այս տեսակն առաջանում է հատկապես ծխողների շրջանում: Ծխելու եւ թոքերի քաղցկեղի միջեւ կապը գիտնականներին վաղուց է հայտնի, սակայն քաղցկեղի այս տեսակի կանխարգելման միջոցների մասին քիչ բան է հայտնի:

Ոչ ստերոիդային ցավազրկող միջոցները, որոնց թվում նաեւ` իբուպրոֆենը, օրգանիզմում հակաբորբոքային ազդեցություն են ունենում: Այսպիսի դեղերի ոչ մեծ չափաքանակների ընդունումն օգնում է վերացնել բորբոքային գործընթացները, որոնք հանգեցնում են թոքերի ուռուցքների, ինչն ապացուցելու համար գիտնականները 18 տարվա ընթացքում հետեւել են 10,735 մարդու առողջությանը: Այդ տարիների ընթացքում 269 մարդ մահացել է թոքերի քաղցկեղից, որոնցից 252-ը կանոնավոր ծխել է: Ընտ որում, վերլուծությամբ պարզվել է, որ նուրոֆենի ընդունումը 48%-ով նվազեցրել է թոքերի քաղցկեղի հավանականությունը՝ հաշվի առնելով մնացած բոլոր գործոնները:

Հետաքրքիր է, որ ասպիրինի եւ ացետամինոֆենի ազդեցությունը վիճակագրորեն էական չի եղել:

Հարկ է նշել, որ թոքերի քաղցկեղի հավանականության նվազեցման գործում իբուպրոֆենի նման ազդեցության հաստատման համար պահանջվում է լրացուցիչ հետազոտություն իրականացնել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. oncc.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ