Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Մաշկի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել առանց բիոփսիայի. news.am

Մաշկի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել առանց բիոփսիայի. news.am

Մոտ ապագայում մաշկի քաղցկեղի տարատեսակներից մելանոման հնարավոր կլինի ախտորոշել առանց բիոփսիայի. Tufts University-ի հետազոտողների խումբը որպես այս ինվազիվ միջամտության այլընտրանք է առաջարկում բարձր ճշգրտության միկրոսկոպիայի օգտագործումը:

Նոր տեխնոլոգիան թույլ կտա դիտել հիվանդի միտոքոնդրիումները, որոնք գտնվում են մաշկի բջիջներում: Մելանոմայի զարգացման դեպքում միտոքոնդրիումները սկսում են բջիջներում անկանոն դասավորվել, իսկ նորմայի դեպքում դրանք բավականին կազմակերպված կառուցվածքներ են ձեւավորում: Սովորաբար, ախտորոշելիս հիվանդի մաշկի ոչ մեծ կտոր է վերցվում, որը հետագայում հետազոտվում է լաբորատորիայում: Նմուշը հատուկ ներկանյութով է ներկվում, որից հետո այն դիտում են մանրադիտակով:

Սակայն նշված համալսարանի գիտնականները որոշել են օգտվել մուլտֆոտոնային մանրադիտակից, որի օգնությամբ կարելի է տեսնել միտոքոնդրիումներում առկա ՆԱԴՖ (նիկոտինամիդադենինդինուկլեոտիդֆոսֆատ) մոլեկուլները, որոնք ընդունակ են լուսարձակելու լույսի որոշակի երկարության ալիքի ազդեցությամբ: Դրա համար ոչ մի լրացուցիչ ներկանյութ օգտագործելու կարիք չկա:

Գիտնականներն արդեն տեխնիկան թեստավորել են մաշկի քաղցկեղով՝ ագրեսիվ մելանոմայով կամ ավելի քիչ վտանգավոր տեսակով՝ բազալ բջջային կարցինոմայով տառապող 10 հիվանդների վրա: Հետազոտվել է նաեւ 4 առողջ մարդկանց մաշկը:

Հիվանդներին հետազոտությունը բացարձակ ցավ չի պատճառել եւ տեւել է 1 րոպեից ոչ ավելի: Ստացված պատկերների հետազոտությունը կատարվել է ավտոմատ ռեժիմում, որը տեւել է եւս երկու րոպե: Հետազոտողներին հաջողվել է ուռուցքային հյուսվածքներն առողջներից ճշգրիտ տարբերակել՝ ուսումնասիրելով միտոքոնդրիումների դասավորությունը: Ախտորոշումը հաստատվել է նաեւ սովորական բիոփսիայի միջոցով:

Այսպիսով, գիտնականների առաջարկած տեխնոլոգիան կարող է դառնալ բիոփսիայի հիանալի այլընտրանք:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. assutacomplex.org.il
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ