Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղը փորձում են բուժել մրսածության վիրուսի օգնությամբ. news.am

Քաղցկեղը փորձում են բուժել մրսածության վիրուսի օգնությամբ. news.am

Մրսածություն առաջացնող վիրուսները կարող են սպանել լյարդի քաղցկեղային բջիջները: Լիդսի համալսարանի գիտնականների այս եզրահանգումը ներկայացված է Gut ամսագրում:

Պարզվել է, որ շնչուղիների վրա ազդող ռեովիրուսները խթանում են օրգանիզմի իմունային համակարգը եւ նպաստում չարորակ բջիջների ոչնչացմանը: Բացի այդ, դրանք կարող են սպանել հեպատիտ C-ի վիրուսը, որը լյարդի առաջնային քաղցկեղի առաջացման պատճառներից է՝ հեպատոցելյուլյար կարցինոմա:

Հետազոտողներն ուսումնասիրել են ռեովիրուսների ազդեցությունը լյարդի հյուսվածքներում ուռուցքների բջիջների վրա, որոնք վերցրել են վիրահատված հիվանդներից: Վարակված բջիջները խթանել են իմունային համակարգի սպիտակուցի՝ ինտերֆերոնի ձեւավորումը, որը, իր հերթին, ակտիվացնում է խոշոր լիմֆոցիտները: Վերջինները ոչնչացնում են ինչպես չարորակ բջիջները, այնպես էլ հեպատիտ C-ով վարակված բջիջները:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց ստացած արդյունքները կնպաստեն մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումներ կատարելուն: Հոդվածի հեղինակների կարծիքով՝ վիրուսային իմունաթերապիան կօգնի բուժել հեպատոցելյուլյար կարցինոման, որի դեմ առ այսօր պայքարում են միայն վիրահատական միջամտության օգնությամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. dzagi.club
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ