Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

D վիտամինը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին օգնում է ապրել. news.am

D վիտամինը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին օգնում է ապրել. news.am

D վիտամինի բարձր մակարդակը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց օգնում է գոյատեւել: Այս մասին հաղորդել են Roswell Park Cancer Institute-ից ամերիկյան գիտնականները: Նրանք հետեւել են կրծքագեղձի քաղցկեղի բուժում ստացող 1666 հիվանդի առողջական վիճակին եւ պարզել, որ D վիտամինի բարձր մակարդակ ունեցողները բուժումը ստանալուց հետո գրեթե 30%-ով ավելի երկար են ապրում:

 

Ինչ վերաբերում է դաշտանադադար ունեցած կանանց, D վիտամինի բարձր մակարդակը կրծքագեղձի քաղցկեղից մահանալու հավանականությունը նրանց մոտ նվազել է 63%-ով: Այլ գործոններ, ինչպիսին են ուռուցքի չափն ու տեսակը, նույնպես ուսումնասիրվել են, բայց նույնիսկ դրանք հաշվի առնելու դեպքում, գիտնականների կարծիքով, D վիտամինի օգտին եզրահանգումն ակնհայտ է եղել:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ D վիտամինը մեծ դեր ունի բջիջների նորմալ զարգացումն ապահովելու եւ չարորակ բջիջների արտադրությունը կանխելու գործում:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ նախադաշտանային շրջանում գտնվող կանանց մոտ D վիտամինի ցածր մակարդակը կապված է ավելի բարձիթողի ուռուցքների հետ: Այս վիտամինի դեֆիցիտը նաեւ կողմնակիորեն ազդում է եռակի բացասական ուռուցքների առաջացման վրա. դրանք հազվագյուտ, բայց շատ ագրեսիվ տարատեսակներ են, որոնք առկա են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների 20%-ի մոտ:

Նշենք, որ D վիտամինը մարդու օրգանիզմում արտադրվում է մաշկի տակ, արեւի ճառագայթների ազդեցությամբ: Այն նաեւ առկա է մի շարք մթերքներում, օրինակ՝ յուղոտ ձկան մեջ: Այս վիտամինն ամրացնում է ոսկրերը, իսկ դրա դեֆիցիտը կապված է քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման վտանգի հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Zdorovie.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ