Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղի դեմ թանկարժեք դեղամիջոցներն անարդյունավե՞տ են. news.am

Քաղցկեղի դեմ թանկարժեք դեղամիջոցներն անարդյունավե՞տ են. news.am

Չնայած զգալի ներդրումներին եւ նորարարություններին, վերջին 10 տարվա ընթացքում հավանության արժանացած քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցները կարող են ազդեցություն չունենալ հիվանդների ողջ մնալու վրա: Այս թեմայով անգլիացի փորձագետ Փիթեր Ուայսի հոդվածը հրապարակվել է British Medical Journal-ում:

Մասնագետի խոսքով՝ հիվանդներից շատերը վեցանիշ գումար են ծախսում դեղեր գնելու համար, որոնք նրանց կյանքի տեւողությունը ընդամենը մի քանի շաբաթով կամ ամսով են երկարացնում: 2015 թվականին ամբողջ աշխարհում այդպիսի պատրաստուկների վաճառքից ստացված հասույթը կազմել է շուրջ 110 միլիարդ դոլար: Ուայսը կոչ է անում քիմիաթերապիայի միջոցների աջակցության ավելի խիստ կանոններ մշակել, նաեւ միջոցներ ձեռնարկել դրանց արժեքը նվազեցնելու համար:

Փորձագետն ուշադրություն է դարձնում պատրաստուկների փորձարկումների ընթացակարգի թերություններին: Դրանցից մեկը փոխնակ վերջնակետերն են՝ պարզ չափանիշներ, որոնցով կարելի է որոշել դեղերի արդյունավետությունը:

Դրանց օգտագործումը թույլ է տալիս արագացնել միջոցների աջակցման գործընթացը, սակայն դրանց հիման վրա անհնար է արժանահավատ որոշել, թե դեղը որքան է երկարացնում կյանքի տեւողությունը: Ուայսի կարծիքով՝ դա խախտում է բժշկական հետազոտությունների էթիկայի սկզբունքը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ