Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները քաղցկեղը կվերացնեն В2 վիտամինի օգնությամբ.

Գիտնականները քաղցկեղը կվերացնեն В2 վիտամինի օգնությամբ.

Տարբեր երկրների գիտնականների խումբը քաղցկեղային բջիջները ոչնչացնելու յուրահատուկ մեթոդ է մշակել՝ նանոմասնիկների եւ В2 վիտամինի օգնությամբ, որոնք մեծ քանակությամբ ներարկվում են բջիջների մեջ եւ ճառագայթահարում լազերով: Այս մասին նշված է Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետազոտությունը կատարվել է լաբորատոր մկների վրա, որոնց մարդու քաղցկեղային բջիջներ են ներարկել: «Նանոմասնիկների մեկանգամյա ներարկումը հանգեցրել է ուռուցքային բջիջների աճի արգելակման եւ ուռուցքի ծավալի 90 տոկոսով կրճատման»,- հայտարարել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի բյուրեղագիտության եւ ֆոտոնիկայի կենտրոնի աշխատակից Եվգենի Խայդուկովը:

Խայդուկովը եւ ռուս, ֆրանսիացի, ավստրալացի մի քանի այլ գիտնականներ հատուկ նանոմասնիկներ են ստեղծել, որոնք թույլ են տալիս քաղցկեղային բջիջները «սպանելու» համար օգտագործել ռիբոֆլավինի՝ սովորական В2 վիտամինի մոլեկուլները:

Այդ վիտամինի մոլեկուլներն առանձնահատուկ կերպով փոխազդում են կապույտ լույսի եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ՝ կլանելով ալիքների որոշակի երկարությամբ ֆոտոնները եւ դրանց էներգիան օգտագործելով ջրածնի պերօքսիդի, միջուկային թթվածնի եւ այլ խիստ ագրեսիվ օքսիդանտների մոլեկուլներ արտադրելու համար:

Քաղցկեղային բջիջների տեսակներից շատերը ինչ-ինչ պատճառներով հսկայական քանակությամբ В2 վիտամին են կլանում եւ օգտագործում, որը վաղուց ի վեր կենսաբաններին մղել էր այն մտքին, որ ռիբոֆլավինի մոլեկուլները կարելի է օգտագործել  քաղցկեղային ուռուցքի տեղայնացման եւ ոչնչացման համար՝ այն ճառագայթահարելով ուլտրամանուշակագույն եւ կապույտ լազերներով: Խնդիրն այն է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները վատ են ներթափանցում մարմնի հյուսվածքների միջով, ինչը գրեթե անհնար է դարձնում դրա անվտանգ կիրառումը քաղցկեղային բջիջների ոչնչացման համար՝ այդ ընթացքում նոր ուռուցքներ չծնելով:

Հետազոտողներն այդ խնդիրը լուծել են՝ օգտագործելով հատուկ նանոմասնիկներ, որոնք լույսի ալիքները կլանում են սպեկտրի ինֆրակարմիր հատվածում, որտեղ մարմինն ավելի «թափանցիկ» է, եւ այն վերաճառագայթահարում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ֆոտոնների տեսքով:

Հետազոտողներն այդպիսի փոքր թվով նանոմասնիկներ են ստեղծել, եւ В2 վիտամինի հետ ներարկել մկներին, որոնց մարմնի մեջ մարդու քաղցկեղային բջիջներ էին պատվաստել: Նանոմասնիկների ներարկումից եւ լազերով պարբերաբար ճառագայթահարելուց 50 օր հետո քաղցկեղային բջիջների աճը կանգնել է, իսկ ուռուցքի ծավալը 90 տոկոսով փոքրացել է:

Հաջորդ քայլը այս «վիտամինային» մեթոդի կլինիկական փորձարկումն է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Социальные медиа - Енисей
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ