Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Նոր դեղը կավելացնի թոքերի քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողությունը. news.am

Նոր դեղը կավելացնի թոքերի քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողությունը. news.am

«Պեմբրոլիզումաբ» դեղամիջոցը, որը հայտնի է «Քեյթրուդա» անվանումով, կարող է զգալիորեն բարելավել թոքերի քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողության ցուցանիշները։ Այս մասին են վկայում դեղամիջոցի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները։

Մոնոկլոնալ հակամարմինների հիմքով դեղամիջոցը, որը մշակել է Merck դեղագործական ընկերությունը, արդեն լավ համբավ է ձեռք բերել՝ հենց «Քեյթրուդայի» օգնությամբ է մելանոմայից բուժվել ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարթերը։ Բացի դրանից «պեմբրոլիզումաբը» հաստատվել է FDA–ի կողմից որպես գլխի ու վզի քաղցկեղի բուժման երկրորդ գծի դեղամիջոց։

Իսկ հիմա հետազոտողները ցույց են տվել, որ «պեմբրոլիզումաբն» արդյունավետ է նաեւ թոքերի տարածված ոչմանրբջջային քաղցկեղով հիվանդների բուժման համար։ Այդ դեղամիջոցը ստացած հիվանդները ավելի երկար են ապրել, իսկ ժամանակաշրջանը, երբ հիվանդությունը չի զարգացել, ինը ամսով երկարել է։ Բացի դրանից «Քեյթրուդան» 40 տոկոսով նվազեցրել է հիվանդների մահվան վտանգը։ Դեղամիջոցի փորձարկումները ժամանակից շուտ դադարեցվել են, քանի որ դեղամիջոցի արդյունավետությունն ակնհայտ է եղել։

«Պեմբրոլիզումաբը» մշակվել է այն հիվանդների համար, ում ուռուցքային բջիջները իրենց մակերեսին PD-L1սպիտակուց են կրում։ Մասնագետների գնահատականով թոքերի ուռուցքների մոտ մեկ քառորդը համապատասխանում է այդ չափանիշին։ Հետազոտություններից մեկի շրջանակում ցուցադրվել է, որ «պեմբրոլիզումաբով» իմունաթերապիան՝ քիմիաթերապիայի հետ համատեղ, ավելի արդյունավետ է եղել, քան քիմիաթերապեւտիկ դեղամիջոցներով բուժումը։

Իսկ մեկ այլ դեղամիջոցի՝ «Օպդիվոյի» փորձարկումները անհաջող են ճանաչվել։ «Օպդիվոն», որի գործողության մեխանիզմը նման է «Քեյթրուդայի» մեխանիզմին, փորձարկվել է թոքերի քաղցկեղով հիվանդների վրա։ Արդյունքները ցույց են տվել, որ դեղամիջոցի արդյունավետությունը համեմատելի է քիմիաթերապիայի արդյունավետության հետ, սակայն «Օպդիվո» ստացող հիվանդների կյանքի տեւողության զգալի երկարացում չի նկատվել։

Հետազոտողները համարում են, որ մոտ ժամանակները թոքերի PD-L1(+)-ուռուցքներով հիվանդներին կնշանակեն համակցված թերապիա, որը կներառի «Քեյթրուդա» ու քիմիաթերապիա։ Ակնկալվում է, որ FDA –ն մինչեւ 2016-ի դեկտեմբեր կհաստատի դեղամիջոցը որպես առաջին գծի դեղամիջոց։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. OkeyDoc.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ