Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Փափուկ ռոբոտները կօգնեն ճառագայթային թերապիայի ժամանակ. news.am

Փափուկ ռոբոտները կօգնեն ճառագայթային թերապիայի ժամանակ. news.am

Թեխասցի գիտնականները փափուկ ռոբոտեխնիկայի համակարգ են փորձարկել, որը նախատեսված է կոկորդի եւ գլխի քաղցկեղային ուռուցքների ճառագայթային թերապիայի համար։ Դրա օգնությամբ բժիշկները կկարողանան հուսալիորեն ֆիքսել հիվանդին՝ չարորակ բջիջների վրա ճառագայթման կետային ազդեցություն ապահովելու համար։

Կոկորդի եւ բերանի քաղցկեղը ներկայում բուժում են IMRT-ի (մոդուլավորված ինտենսիվության ճառագայթային  թերապիա) օգնությամբ, ինչը թույլ է տալիս հեռացնել ուռուցքները՝ առանց վնասելու, օրինակ, ողնաշարը կամ տեսողական նյարդերը։ IMRT-ի համար հիվանդի ֆիքսված դիրք է անհրաժեշտ, սակայն ոչ միշտ է հաջողվում հասնել դրան։

Խնդիրը լուծելու համար գիտնականները հատուկ փափուկ ռոբոտներ են մշակել։ Դրանք ձեւափոխվող պոլիմերային պատյաններ են՝ հեղուկով լցված տեսախցիկներով։ Սարքերը կարելի է կառավարել տեսախցիկում հեղուկի քանակության կարգավորման օգնությամբ։

Գիտնականներն օգտագործել են Kinect Xbox 360 տեսախցիկը՝ համակարգի փորձարկման ժամանակ գլխի դիրքն ու շարժումների արագությունը որոշելու համար։ Պարզվել է, որ հիվանդի գլուխը կարելի է ֆիքսել մինչեւ 2.5 մմ ճշգրտությամբ։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ