ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
«Աջակցման խմբերի» նշանակությունը հիվանդների վերականգնողական փուլում. oncology.am
Ուռուցքային հիվանդների համար նախատեսված հոգեբանական աջակցման բաց խմբերի ստեղծումն Իսրայելի Ուռուցքաբանության LISOD հիվանդանոցային ցանցի կարևորագույն սոցիալական նախագծերից է: Ամբողջ 2015 թվականի ընթացքում բժիշկ-հոգեբաններն աշխատել են քաղցկեղով տառապող կանանց հետ: Նախագծի նպատակն է եղել վերլուծել բարդ հակաուռուցքային բուժում տարած հիվանդների անհատական հոգեբանական խնդիրները՝ ստեղծելով կյանքում ուժեղ և ինքնավստահ մարդու դիրքորոշման զարգացման տեխնիկա:
«Վերոնշյալ ախտորոշմամբ հիվանդները` հատկապես կանայք, աստիճանաբար սահմանափակում են իրենց առօրյա շփման շրջանակը, քանի որ իրենց համարում են «ոչ նորմալ», շրջապատին չհամապատասխանող և վախենում են չհասկացված լինելուց: Բուժման ամբողջ գործընթացը սպառում է հսկայական քանակությամբ ինչպես նյութական, այնպես էլ հուզական և ֆիզիկական ռեսուրսներ: Հաճախ այս հիվանդներն այլևս ուժ և ժամանակ չեն ունենում այլ բաներով զբաղվելու համար: Կինն սկսում է շփման և աջակցության խիստ կարիք զգալ: Որքան երկար է նա գտնվում այդ վիճակում, այնքան իրեն ավելի վատ է զգում:
Երբեմն հիվանդներն ամիսներ են անցկացնում իրենց «միկրոտիեզերքում», որը սահմանափակվում է երկու կետով՝ տուն, հիվանդանոց: Արդյունքում՝ բուժումից հետո, շատերը հայտնվում են իրենց համար բոլորովին նոր աշխարհում և մոլորվում են:
Հիվանդությունից հետո, թյուրիմացաբար, միայն մի համոզմունք են ունենում՝ «ես լիարժեք մարդ չեմ», ինչը շատ է խանգարում նախկին բնականոն և որակյալ կյանքով ապրելուն»,- հրատարակչությանը պատմել է Իսրայելի Ուռուցքաբանության LISOD հիվանդանոցի բժիշկ-հոգեբան Դմիտրի Տիտոմիրը: Նրա խոսքով, այցելությունն աջակցման խմբեր հիվանդին հնարավորություն է տալիս խուսափել ընկճախտից, որը կարող է հիվանդության և դժվար բուժման պատճառով առաջացած սթրեսի հետևանք լինել: «Երբ հիվանդը «հարմարվում է» բուժմանը, ընդունում է հիվանդության փաստը, սկսում է առաջնային համարել հին խնդիրները, իսկ երբեմն նաև` նորերը: Սա հանգեցնում է ընդհանուր վիճակի վատթարացման, հոգեմարմնական ռեակցիաների առաջացման, որոնք արտահայտվում են օրգանիզմի թուլացման, հոգեկանի հյուծվածության դրսևորումներով: Այսպիսով, հոգեբանական խմբերում անցկացվող պարապմունքները և հոգեթերապևտին այցելելը կարելի է դիտարկել որպես հիվանդության ռեցիդիվի կանխարգելում»,- պնդում է Դմիտրի Տիտոմիրը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներկայում տարվում են աշխատանքներ հիվանդների համար, այսպես կոչված, «աջակցման խմբեր» ստեղծելու ուղղությամբ:
Նպատակն է թեթևացնել հիվանդի հոգեբանական խնդիրները՝ պացիենտ-հոգեբան-բժիշկ-բուժքույր կապակցված աշխատանքի շնորհիվ:
07.10.2016 Կարդացեք նաև
07.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
