Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Երկաթյա մասնիկները կօգնեն քաղցկեղի դեմ պայքարում. news.am

Երկաթյա մասնիկները կօգնեն քաղցկեղի դեմ պայքարում. news.am

Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ երկաթյա նանոմասնիկները, որոնք ստեղծվել են սակավարյունության բուժման համար, ակտիվացնում են իմունիտետը եւ նրան ստիպում են ոչնչացնել քաղցկեղային բջիջները:

Հետազոտության հեղինակ Հայկե Դալդրուպ-Լինկը նշում է, որ նանոմասնիկները սովորաբար դիտարկվում են սոսկ որպես դեղերն օրգանիզմ հասցնելու միջոց, բայց իրականում, պարզվել է, դրանք ի վիճակի են հետաքրքրաշարժ էֆեկտներ ստեղծել:

«Մենք շատ զարմացանք, որ այդ նանոմասնիկները մակրոֆագերին ստիպեցին հարձակվել մկան մարմնի ներսում քաղցկեղային բջիջների վրա: Մենք կարծում ենք, որ այդ հնարքն արդյունք կտա նաեւ մարդու օրգանիզմում` ուռուցքների բուժման դեպքում», - հայտնել է նա:

Գիտնականներն իրենց բացահայտումը կատարել են ֆերումոկսիտել դեղը մշակելիս, որը ստեղծվել է երկաթի նանոմասնիկների հիման վրա: Այն ուղղված է սակավարյունության դեմ պայքարին եւ արդեն հավանության է արժանացել ԱՄՆ առողջապահական մարմինների կողմից:

Մակրոֆագերն իմունային համակարգի կարեւոր բջիջներ են, որոնք օրգանիզմը մաքրում են կենսաաղբից, մանրէներից եւ քաղցկեղային բջիջներից:

Այն, որ երկաթի նանոմասնիկներն անսովոր եղանակով են ազդում մակրոֆագերի պահվածքի վրա, գիտնականները նկատել են փորձերի ժամանակ, որոնց ընթացքում նանոմասնիկների ազդեցությանն են ենթարկել մկների բջիջների մշակություններ: Դա նրանց մղել է երկաթի նանոմասնիկները քաղցկեղի դեմ պայքարում օգտագործելու մտքին: Իրենց տեսությունը նրանք ստուգել են կրծողների վրա, որոնց մարմնում  չարորակ բջիջներ են տեղադրվել:

Մկներին երեք խմբի են բաժանել: Առաջինը երկաթյա նանոմասնիկների ներարկումներ է ստացել, որոնք լցված էին հակաքաղցկեղային դեղով, երկրորդին «դատարկ» նանոմասնիկներ են տվել, իսկ երրորդ պոպուլյացիան ծառայել է որպես վերահսկիչ խումբ: 

Փորձարկումը ցույց է տվել, որ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ խմբերում նանոմասնիկներն իրենց միանման են պահել. նրանք արգելակել են ուռուցքների աճը եւ մակրոֆագերին ակտիվացրել են` պայքարելու քաղցկեղային բջիջների դեմ: Ինչ վերաբերում է վերահսկիչ խմբին, այստեղ իմունային համակարգն ուղղակի անտեսել է ուռուցքը:

Հետագա փորձարկումները ցույց են տվել, որ նանոմասնիկները նաեւ տարբեր օրգաններում մետաստազները կանխարգելելու կարողություն  ունեն:

Նախատեսված է ֆերումոկսիտոլի ազդեցությունը, որն արդեն անվնաս դեղ է ճանաչվել,  ապագայում ստուգել քաղցկեղով հիվանդների վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.reichtum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ