Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները քաղցկեղի հետք են հայտնաբերել 1.7 մլն տարվա հնության բրածոյում. tert.am

Գիտնականները քաղցկեղի հետք են հայտնաբերել 1.7 մլն տարվա հնության բրածոյում. tert.am

Գիտնականների միջազգային խումբը` Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Վիտվատերսրանդի համալսարանի գիտնականների ղեկավարությամբ, հայտարարել է չարորակ ուռուցք ունեցող ոտնաթաթի ոսկոր հայտնաբերելու մասին:

Ինչպես հայտնում է CNN-ը, հայտնագործությունը 1.7 մլն տարվա պատմություն ունի: Ներկա պահին դա քաղցկեղի գոյության ամենահին վկայությունն է, որը հայտնաբերել են գիտնականները:

Բրածոն պատկանում է հոմինինի ցեղատեսակի ներկայացուցչին, որոնց ժամանակակից ներկայացուցիչներն են ներկայիս շիմպանզեները, մարդիկ և նրանց մտացածին նախնիները: Գիտնականներին դեռևս չի հաջողվել որոշել` ինչ տեսակի է այն պատկանել:

Նախկինում ամենահին ուռուցքը հումանոիդ ցեղատեսակի մոտ հայտնաբերվել էր նեանդերթալցու կողոսկրում և թվագրվում էր 120 000 տարի առաջ:

Հետազոտողների խոսքով` իրենց հայտնագործությունը վկայում է այն մասին, որ քաղցկեղը բացառապես ժամանակակից կենսակերպի և շրջակա միջավայրի հետևանք չէ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ