Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականներն առաջին անգամ տեսել են մաշկի քաղցկեղի «ծնունդը». news.am

Գիտնականներն առաջին անգամ տեսել են մաշկի քաղցկեղի «ծնունդը».  news.am

Բելգիայի Բրյուսելի համալսարանի գիտնականներն առաջին անգամ հետեւել են մաշկի ամենատարածված քաղցկեղի տեսակի «ծննդին» եւ բջիջների ձեւավորմանը, ինչից էլ սկսվում է այդ տեսակի քաղցկեղի զարգացումը: Ինչպես բացատրել է համալսարանի աշխատակից Սեդրիկ Բլանպենը, մաշկի քաղցկեղն առաջանում է ցողունային բջիջներից:

Մասնավորապես օնկոգենը, «միանալով» ցողունային բջիջներին, զարգացման եւ մասնատման շղթայական ռեակցիա է սկսում, ինչի արդյունքում կոտրվում են անվտանգության բոլոր համակարգերը. Բջիջը, սկսվելով բաժանվել, վերածվում է քաղցկեղի:

Գիտնականներն արձանագրել են այդ գործընթացը՝ հետեւելով մկների մոտ մաշկի քաղցկեղի ծագմանը։ Նրանց ԴՆԹ-ում ներդրված են եղել գենետիկ «տումբլերներ»՝ օրգանիզմում որոշ նյութերով քաղցկեղ առաջացնող գեների միացվող եւ անջատվող գեներով: Օգտվելով այդ համակարգից, մասնագետներն անջատել են քաղցկեղից պաշտպանող Ptch1 գենը եւ հետեւել, թե ինչ է կատարվում ուսումնասիրության ենթարկվող կենդանիների մոտ պոչի հատվածում: Այդպիսով, գիտնականները հետեւել են քաղցկեղային բջիջների զարգացման առաջին փուլերին:

Մասնագետները եկել են եզրակացության, որ հատկապես Ptch1 գենի մուտացիան է բերում քաղցկեղային բջիջների անվերահսկելի բեղմնավորմանը եւ քաղցկեղի առաջացմանը: Մեկ այլ հետազոտող Բեն Սայմոնսի խոսքով՝ այդ տվյալները թույլ կտան ստեղծել նոր դեղեր, որոնք կօգնեն կանգնեցնել քաղցկեղի զարգացումն ամենավաղ փուլում: Այս մասին գրում է Nature գիտական պարբերականը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ