Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Տղամարդու մոտ ցողունային բջիջներով բուժումից հետո ուռուցքի նոր տեսակ է հայտնաբերվել. news.am

Տղամարդու մոտ ցողունային բջիջներով բուժումից հետո ուռուցքի նոր տեսակ է հայտնաբերվել. news.am

Ամերիկացու մոտ, ով մասնավոր կլինիկաներում ցողունային բջիջներով բուժման մի քանի կուրս էր անցել, ուռուցքի նոր տեսակ են հայտնաբերել, հայտնում է New England Journal of Medicine-ը:

66-ամյա Ջիմ Գեսսը Բոստոնի կլինիկա է ընդունվել թիկունքի ցավերով, ոտքերի անդամալուծությամբ եւ անմիզապահությամբ: Հետազոտությունը նորագոյացություններ է ի հայտ բերել ողնուղեղի թաղանթի տակ` գոտկատեղային հատվածի ամբողջ երկարությամբ:

Նորագոյացությունների բիոփսիան ցույց է տվել, որ դրանք կազմված չեն հիվանդի բջիջներից եւ չարորակ ուռուցքների մի շարք նշաններ ունեն:  Սակայն ԴՆԹ-հետազոտության արդյունքում քաղցկեղային ուռուցքներին բնորոշ 309 գենից ոչ մեկը չի հայտնաբերվել:

Պարզվել է, որ Գեսսն ուղեղի կաթված տանելուց հետո ցողունային բջիջներով բուժում է անցել Չինաստանում, Արգենտինայում եւ Մեքսիկայում: Ողնուղեղային ուղու մեջ ներարկումներից որոշ ժամանակ անց ցավեր եւ անդամալուծություն է առաջացել: 

Ամերիկացի բժիշկները գործընկերներին կոչ են արել իրենց հիվանդներին տեղեկացնել ցողունային բջիջներով բուժման վտանգավորության մասին, իսկ իրենց` հիվանդներին, հրաժարվել թերապիայի այդ տեսակից:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ