Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

ԱՄՆ-ում թույլատրել են մարդկանց վրա գենետիկ փորձարկումներ կատարել. 1in.am

ԱՄՆ-ում թույլատրել են մարդկանց վրա գենետիկ փորձարկումներ կատարել. 1in.am

Ռեկոմբինանտ ԴՆԹ-ի հարցերով խորհրդատվական կոմիտեի փորձագետները հաստատել են CRISPR/Cas9 տեխնոլոգիայով մարդու գենետիկ մոդիֆիկացիայի փորձեր կատարելու Փենսիլվանիայի համալսարանի հայտը, հայտնում է Science ամսագիրը: Փորձի գործընթացում կբարելավվեն իմունային բջիջները, որոնք հնարավորություն կտան արդյունավետ պայքարել քաղցկեղի դեմ:

Գիտնականները պատրաստվում են միանգամից մի քանի գեն փոխել, ինչը թույլ չէին տալիս գենոմի մոդիֆիկացիայի նախկին մեթոդները: Հետազոտողները կառանձնացնեն քաղցկեղով հիվանդների իմունային համակարգի բջիջները՝ Տ-լիմֆոցիտները, որոնց մեջ հետո վնասազերծված վիրուսներ կներարկեն: Վերջինները յուրատեսակ տրանսպորտ են ծառայում NY-ESO-1 սպիտակուցի ռեցեպտորը կոդավորող գենի տեղափոխման համար: Այդ սպիտակուցը հաճախ առկա է քաղցկեղային բջիջների մակերևույթին, և գրեթե երբեք՝ առողջների մեմբրանի վրա:

CRISPR-ը նաև կխախտի PD-1 գենի աշխատանքը, որը թուլացնում է լիմֆոցիտների ակտիվությունը: Մոդիֆիկացված լիմֆոցիտները հետո վերադարձվում են հիվանդի օրգանիզմ, որտեղ սկսում են ակտիվորեն գրոհել ուռուցքը:

2 տարվա ուսումնասիրություններին կմասնակցի քաղցկեղի տարբեր տեսակներով՝ միելոմայով, սարկոմայով և մելանոմայով տառապող 18 մարդ: Ուռուցքները պետք է կայուն լինեն բուժման առկա մթոդների նկատմամբ: Փորձերը պատրաստվում են իրականացնել Փենսիլվանիայի համալսարանը, Կալիֆոռնիայի համալսարանը Սան Ֆրանցիսկոյում և Հյուսթոնի համալսարանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. medvestnik.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ