Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները փորձում են բացատրել քաղցկեղի հանկարծակի անհետացման երեւույթը. news.am

Գիտնականները փորձում են բացատրել քաղցկեղի հանկարծակի անհետացման երեւույթը. news.am

Բժշկական գրականության մեջ նկարագրված է քաղցկեղային ուռուցքների անհետացման ավելի քան 1000 դեպք: Ի՞նչ եղանակով են տեղի ունենում այդ հրաշքները: Շատերը հակված են դա հրաշք կոչել կամ այլընտրանքային բժշկության հաղթանակ, բայց պրոֆեսոր Մոմնա Հեջմադին Մեծ Բրիտանիայում Բաթայի համալսարանից տվյալ երեւույթը գիտական տեսանկյունից է բացատրել:

Քաղցկեղի հանկարծակի անհետացման առավել վաղ դեպքերը վերաբերում են 13-րդ դարի վերջին: Պերեգրինե Լազիոզիի (բոլոր քաղցկեղային հիվանդների սուրբը) մոտ ոսկրի սարկոման հանկարծակի անհետացել է մանրէական ծանր վարակից հետո: 19-րդ դարի սկզբին ոսկրային վիրաբույժ եւ քաղցկեղի հետազոտող Ուիլյամ Կոուլին նկատել է, որ տենդի առաջացումը կարող է հանգեցնել ուռուցքի նվազման:

Նա մանրէական պատվաստանյութ է մշակել, որը կոչվում է Կոուլիի պատվաստանյութ, ինչը նրա շատ հիվանդների մոտ էականորեն նվազեցրել է ուռուցքների չափերը: Ընդ որում, որոշ ուռուցքներ հանկարծակի անհետացել են որեւէ ուղղորդված բուժման բացակայության պայմաններում, սովորաբար մանրէական, վիրուսային, սնկային կամ նույիսկ պրոտոզոային վարակներից հետո: Դա կարո՞ղ է նշանակել, որ իմունային համակարգի խթանումը քաղցկեղի հետընթաց է առաջացնում:

Գիտությանը դեռեւս հայտնի չէ այն մեխանիզմը, որը բացատրում է տվյալ երեւույթը: Սակայն քաղցկեղի հանկարծակի անհետացման հնարավոր պատճառներից մեկը քաղցկեղային բջիջների մակերեւույթին առկա հատուկ հակագործակալների դեմ իմունային հակազդեցությունն է: Այսպես, երիկամի քաղցկեղով հիվանդներից մեկի մոտ ուռուցքի մի մասի հեռացումից հետո մնացած մասը լիովին անհետացել է: Ըստ ամենայնի, վիրահատությունից հետո նրա օրգանիզմի լոկալ իմունային պատասխանը կանգնեցրել է չարորակ նորագոյացության աճը:

Չի կարելի բացառել, որ գենետիկ մուտացիաները եւս ուռուցքների հանկարծակի անհետացման պատճառ են: Գենետիկայի եւ իմունային համակարգի խթանման միջեւ կապի հետագա հետազոտությունները պատասխան կտան այդ հարցին, որպեսզի գիտությունը կարողանա որոշել, թե որ ուռուցքները հանկարծակի հետընթացի հեռանկար ունեն: Իսկ հաջորդ փուլում գիտնականներն իմունային համակարգն արհեստականորեն խթանող դեղեր կստեղծեն գենետիկայից կախված` ուռուցքների վրա առանձնահատուկ ազդեցության համար:  Կենդանական մոդելների մշակումը, որոնք կրկնում են մարդու ուռուցքների հանկարծակի անհետացումը, արժեքավոր գործիք կդառնա քաղցկեղի բուժման նոր մեթոդների ստեղծման ճանապարհին:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ