Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ռուսաստանցի գիտնականները արագացուցչի օգնությամբ քաղցկեղը բուժելու հաջող փորձարկում են իրականացրել. news.am

Ռուսաստանցի գիտնականները արագացուցչի օգնությամբ քաղցկեղը բուժելու հաջող փորձարկում են իրականացրել. news.am

ՌԳԱ-ի ՍԲ-ի Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականներին հաջողվել է բոր-նեյրոնագրավումային թերապիայի (ԲՆԳԹ) արագացուցչի կիրառմամբ քաղցկեղի բուժման փորձարկման ընթացքում ոչնչացնել ուռուցքային բջիջների 99 տոկոսը: Այդ մասին հայտնել է ԲՆԳԹ լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Սերգեյ Տասկաեւը: 

«Մենք ստացանք այն, ինչի հույսն ունեինք: Արդյունքն ինչ-որ առումով պարզ էր. որքան մեծ է չափաբաժինը, այնքան փոքր է բջիջների գոյատեւման կարողությունը», - ասել է Տասկաեւը:

Նա ճշտել է, որ փորձարկումը դրվել է ՌԳԱ Ցիտոլոգիայի ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) ողնաշարային բջջային մշակությունների վրա: Գիտնականները գլխուղեղի գլիոման եւ գլիոբլասթոման են ընտրել, որովհետեւ դրանք չեն բուժվում որեւէ այլ եղանակով: Որպես առողջ բջջի օրինակ օգտագործվել են չինական դաշտամկան հյուսվածքները:

Տասկաեւը պարզաբանել է, որ փորձել են բուժել օրգանիզմի ներսում որոշակի խորության վրա տեղակայված ուռուցքները: Այդ պատճառով փորձարկման ընթացքում բջջային մշակությունները տեղավորել են օրգանական ապակուց տարայի մեջ, որը մարդու գլուխ էր հիշեցնում եւ որը հետո արագացուցչի թիրախ են դարձրել:

Տասկաեւը նշել է, որ ԲՆԳԹ-ն թույլ է տալիս ընտրովի ոչնչացնել ուռուցքային բջիջները: Մեթոդի էությունն այն է, որ ուռուցքային բջիջներում, ի տարբերություն առողջների, կայուն բոր-10 իզոտոպ է կուտակվում, իսկ հետո դրանք ճառագայթվում են նեյտրոններով: Արդյունքում բջջի ներսում միջուկային ռեակցիա է տեղի ունենում եւ այն մեռնում է, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Փորձարկման խնդիրներից մեկն էր. հաստատել, որ հիվանդ բջիջները, որոնք բոր էին կուտակել, իրոք մեռնում են նեյտրոնների ազդեցության հետեւանքով, ոչ թե այլ գործոնների:

Գիտնականները կարողացել են նաեւ ճշտել, թե ճշգրիտ ինչ չափաբաժնի դեպքում, ինչ ժամանակի ընթացքում եւ ինչ պարամետրերի դեպքում է դա տեղի ունենում:

Աշխարհում այս պահին ընդամենը չորս արագացուցիչ կա, որոնք ի վիճակի են անհրաժեշտ պարամետրերի նեյտրոններ ստեղծել, եւ նրանցից միայն մեկ է արդեն պատրաստ կենսաբանական մշակություններով փորձարկումների: Դա ԲՆԳԹ- կոմպակտ արագացուցչային աղբյուր տանդեմն է, որը մշակվել եւ պատրաստվել է ՌԳԱ ՍԲ-ի ՄՖԻ-ում: Այս ոլորտում հետազոտություններով ինստիտուտը զբաղվում է ավելի քան 20 տարի: 2014-ի սեպտեմբերին Ռուսաստանյան գիտական հիմնադրամի դրամաշնորհով ՄՖԻ-ում ԲՆԳԹ-ի լաբորատորիա է ստեղծվել: 

Փորձարկման կողմնակի արդյունք է դարձել նովոսիբիրսկցի եւ ճապոնացի գիտնականների համատեղ հայտնագործությունը` ճառագայթման ընթացքում ստացվող չափաբաժնի որոշման նոր միջոցը: Դրա արտոնագրի համար արդեն հայտ է ներկայացվել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ