Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները մոտ են քաղցկեղի դեմ համընդհանուր պատվաստանյութի ստեղծմանը. 1in.am

Գիտնականները մոտ են քաղցկեղի դեմ համընդհանուր պատվաստանյութի ստեղծմանը. 1in.am

Գիտնականների միջազգային խումբը մոտ է քաղցկեղի դեմ համընդհանուր պատվաստանյութի մշակմանը։ Այս մասին հայտնում է Australian թերթը՝ ընդգծելով, որ դեղն արդյունավետ կլինի բոլոր քաղցկեղային հիվանդությունների համար։

«Մեզ առաջին անգամ հաջողվել է ստեղծել ներերակային պատվաստանյութ՝ նանոմասնիկների կիրառմամբ»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է գիտական խմբի ղեկավար, Յոհան Գուտենբերգի անվան Մայնցի համալսարանի ուռուցքաբանական հիվանդությունների հետազոտական ինստիտուտի տնօրեն Ուգուր Սահինը։

Գիտնականը հայտնել է, որ այն ունի ոչ թե կանխարգելիչ, այլ թերապևտիկ բնույթ։ Այն արդեն հաջող փորձարկում է անցել մկների ու մելանոմայով հիվանդ մի քանի մարդկանց մասնակցությամբ։ Դրա ազդեցության վերջնական արդյունքները հիվանդների վրա հայտնի կդառնան մեկ տարի անց։ Հետազոտողները ծրագրում են ավելի մասշտաբային փորձարկումներ անցկացնել հիվանդ մարդկանց շրջանում։ Մասնագետները կարծում են, որ դեղի կիրառությունը կթույլատրվի արդեն 5 տարի անց։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ