Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները պարզել են իմունային համակարգի պատասխանն ապահովող առանցքային բաղադրատարրը. 1in.am

Գիտնականները պարզել են իմունային համակարգի պատասխանն ապահովող առանցքային բաղադրատարրը. 1in.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Սինգապուրի Ազգային համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Գասերի գլխավորած հետազոտողները պարզել են, թե ինչպես է իմունային համակարգին հաջողվում ճանաչել քաղցկեղի բջիջները, և թե ինչու են օրգանիզմի պաշտպանական համակարգերը հաճախ անընդունակ գտնվում՝ ամբողջովին ոչնչացնելու քաղցկեղի ուռուցքը:

Հետազոտությունը հրապարակվել է Immunity հանդեսում: Գիտնականները պարզել են, որ իմունային համակարգի պատասխանն ապահովող առանցքային բաղադրատարրը MUS81 ֆերմենտն է:

Եթե այն դադարում է քաղցկեղի բջիջներում բավականաչափ սինթեզումը, ապա օրգանիզմը դադարում է հիվանդության դեմ պայքարել ինքնուրույն: Հետազոտողները նաև պարզել են, որ MUS81-ը սինթեզվում է տարբեր տիպի ուռուցքների բջիջներում՝ ներառյալ շագանակագեղձի, կրծքագեղձի, արգանդի քաղցկեղը և այլն:

Պարզվել է, որ քիմիաթերապիայի մի շարք տեսակներ նպաստում են այն գեների ակտիվացմանը, որոնք պատասխանատու են MUS81-ի ձևավորման համար, ինչը կարող է էլ ավելի հզոր իմունային պատասխան առաջացնել:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ