Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները հերքել են բջջային հեռախոսների եւ ուղեղի քաղցկեղի միջեւ կապը. news.am

Գիտնականները հերքել են բջջային հեռախոսների եւ ուղեղի քաղցկեղի միջեւ կապը. news.am

Բջջային հեռախոսների օգտագործումը չի մեծացնում ուղեղի քաղցկեղով հիվանդացման ռիսկը: Նման եզրակացության են հանգել Սիդնեյի համալսարանի աշխատակիցները` վերլուծելով տվյալները 30 տարվա ընթացքում: Հետազոտության արդյունքները հրապարակել է Cancer Epidemiology ամսագիրը:

Գիտական աշխատանքում հաշվի են առնվել Ավստրալիայում 1982-ից 2012-ի ընթացքում 19 858 տղամարդու եւ 14 222 կնոջ ուռուցքաբանական ախտորոշումները: Պարզվել է, որ ուղեղի քաղցկեղով հիվանդացության մակարդակը այդ ժամանակահատվածում կայուն է մնացել:

Չարորակ ուռուցքների ի հայտ բերման դեպքեր առավել հաճախ հանդիպել են միայն 70 տարեկանն անց մարդկանց մոտ, սակայն այդ աճը սկսվել է 1982-ին` Ավստրալիայում բջջային կապի հայտնվելուց հինգ տարի առաջ: Հետազոտողների կարծիքով, այս միտումը կապված է քաղցկեղի ախտորոշման մեթոդների կատարելագործման հետ, հայտնում է  Lenta-ն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.mail.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ