Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գյուլբենկյանի ինստիտուտի կենսաբանները բացահայտել են քաղցկեղային բջիջների անկառավարելի կիսման գաղտնիքը. news.am

Գյուլբենկյանի ինստիտուտի կենսաբանները բացահայտել են քաղցկեղային բջիջների անկառավարելի կիսման գաղտնիքը. news.am

Պորտուգալիայում Գյուլբենկյանի ինստիտուտի կենսաբանների խումբը կարողացել է հասկանալ, թե մայրական բջիջը կիսման ընթացքում ինչպես է դուստր բջիջներին ցենտրիոլների ճիշտ քանակություն բաշխում` օրգանելլաների, որոնք մասնակցում են բջջային կենտրոնի  եւ կիսման  առանցքի ձեւավորմանը. դրանց քանակի շեղումը կարող է քաղցկեղ առաջացնել: Պարզվում է, որ գոյություն ունի հատուկ սպիտակուց, որը ճնշում է ավելորդ ցենտրիոլների պատճենումը: Արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում:

Ցենտրիոլը միկրոխողովակներից կազմված գլանաձեւ բջջային կառուցվածք է: Բջջում, սովորաբար, երկու ցենտրիոլ է պահվում, սակայն բջջի կիսման ընթացքում յուրաքանչյուր մայրական ցենտրիոլ դուստր ցենտրիոլ է արտադրում: Յուրաքանչյուր զույգում ցենտրիոլները, նախ, ուղղահայաց ամրանում են իրար, հետո կիսվում են եւ հեռանում բջջի հեռավոր ծայրեր` կիսման առանցք ձեւավորելով: Գիտնականները որոշել են պարզել, թե ինչ մեխանիզմներ են մասնակցում ցենտրիոլի միանգամյա պատճենմանը:

Հետազոտողները ուշադրություն են դարձրել ցենտրիոլի ձեւավորման վերջերս հայտնաբերված առանցքային կարգավորիչին` Plk4 սպիտակուցին: Այն ակտիվանում է միայն դուստր ցենտրիոլների ձեւավորման սկզբում, դա նշանակում է, որ դրանից դուրս ինչ-որ բան ճնշում է այն: Միաժամանակ, ապահովվում է խողովակների պատճենների ճիշտ թիվը:

Կենսաբանները հայտնաբերել են, որ սպիտակուցային CDK1 համալիրը (ցիկլինակախյալ կինազա), որը կանխորոշում է բջջային կիսման ժամանակը, նաեւ Plk4-ի ակտիվության ճնշիչ է: Այն խոչընդոտում է սպիտակուցի փոխազդեցությանը STIL սուբստրատի հետ: Այդ պատճառով Plk4-ը նոր ցենտրիոլների հավաքումն ակտիվացնում է միայն ակտիվ CDK1-ի բացակայության պարագայում: Իր կիսումից առաջ ցենտրիոլները կրկնապատկելու համար բջիջը, գուցե, սկսում է այնպիսի նյութեր սինթեզել, որոնք ճնշում են ցիկլինակախյալ կինազան: Քաղցկեղի բջիջները կարող են մշտապես ճնշել CDK1-ն` ցենտրիոլների չափազանց շատ պատճենում առաջացնելով եւ նպաստելով իրենց անկառավարելի կիսմանը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ