ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Քաղցկեղային բջիջները շահագործում են առողջներին. հետազոտություն. news.am
Մանչեսթերի համալսարանի Քաղցկեղի հետազոտման ինստիտուտի գիտնականները նկատել են, որ քաղցկեղային բջիջներն ի վիճակի են առողջներին ստիպել, որ օգնեն իրենց բազմացմանը: Այդ նպատակով նրանք մուտացիայի ենթարկված գեն են օգտագործում, որը պատասխանատու է բջիջների կիսման համար:
Հետազոտողներն ուսումնասիրել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջների միջեւ հաղորդակցական ցանցերը: Գիտնականները մոտավորապես հազար տարբեր միացություններ են ուսումնասիրել, որոնք պատասխանատու են աճի համար, ներառյալ` ֆերմենտներ, ռեցեպտորներ եւ ազդանշանային մոլեկուլներ:
Արդյունքները ցույց են տվել, որ KRAS գենի արատավոր տարբերակը, որը, սովորաբար, մասնակցում է բջիջների կիսման մեխանիզմին, ազդում է ո՛չ միայն չարորակ, այլեւ առողջ բջիջների վրա: KRAS-ում մուտացիան նպաստում է գենի հիպերակտիվությանը եւ, որպես հետեւանք, բջիջների անվերահսկելի աճին: KRAS –ը մուտացիա է ապրում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի 90% դեպքերում եւ քաղցկեղով հիվանդացության 20% դեպքերում: Միաժամանակ, պարզվել է, որ գենն ազդանշաններ է ուղարկում առողջ բջիջներին, որպեսզի դրանք աճի գործոններ մշակեն, որոնք ինքը` ուռուցքը արտադրել չի կարող:
Ուռուցքը կազմված է տարբեր տեսակի բջիջներից: Խմբերից մեկը «փչացած» բջիջներն են, մյուսը կազմված է նորմալ բջիջներից, որոնք միացնող հյուսվածք են ձեւավորում (ստրոմալ բջիջներ): Հենց վերջիններս էլ ներգրավվում են ազդնշանային փոխազդեցությունների խճճված ցանցի մեջ, քաղցկեղի «պատանդ» են դառնում եւ նպաստում նրա աճին ու մետաստազների ձեւավորմանը:
Գիտնականների խոսքով, հետազոտություններն այն մասին, թե ինչպես է կազմված այս ցանցը, ինչպես նաեւ առանձին ազդանշանների վերծանումը, կօգնեն պարզել ուռուցքի աճի եւ օրգանիզմում նրա տարածման վերահսկողության մեխանիզմները: Մուտացիա ապրած KRAS գենի արգելափակումը կարող է նպաստել քաղցկեղի բուժման արդյունավետ մեթոդների մշակմանը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:
19.04.2016 Կարդացեք նաև
07.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
