Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման իմպլանտ են ստեղծել

Գիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման իմպլանտ են ստեղծել

Մասաչուսեցի տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները փոքրիկ ներդրվող սարք են ստեղծել, որը քիմիաթերապիայի համար դեղ է մատակարարում անմիջապես ենթաստամոքսային գեղձին: Շուտով հնարավոր կլինի դա օգտագործել քաղցկեղի ամենամահաբեր տեսակներից մեկի` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար:

Լաբորատոր մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ իմպլանտի օգտագործումը 12 անգամ ավելի արդյունավետ է, քան քիմիաթերապիայի համար ավանդական դեղերը, որոնք ստանում են քաղցկեղի այդ տեսակից տառապող հիվանդների մեծամասնությունը: Այժմ հետազոտության հեղինակները պատրաստվում են իրենց սարքը մարդկանց վրա փորձարկել:

«Լիովին ակնհայտ է սարքի ներուժը, որն ի վիճակի է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժումը տեղայնացնել բացառապես այնտեղ, որտեղ տեղակայված է ուռուցքը,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը` Լաուրա Ինդոլֆին: Մեր սարքի օգնությամբ հնարավոր է դեղեր ուղարկել ուռուցքի աճի վերահսկողության եւ նրա չափերի նվազեցման համար: Իսկ հենց չափը համապատասխան լինի, վիրաբույժը կկարողանա հեռացնել այն»:

Նուրբ, առաձգական ժապավենից պատրաստված սարքը հնարավոր է հարմարեցնել նաեւ այլ դժվար հասանելի ուռուցքների բուժման համար: Հետազոտողները ճկուն պոլիմերից ժապավեն են ստեղծել PLGA անվանումով, որը լայնորեն օգտագործվում է դեղերի եւ այլ սարքերի տեղափոխման համար: Ժապավենը կարելի է նեղ խողովակի վերածել եւ ձողախողովակի միջոցով մտցնել օրգանիզմ, այդ պատճառով վիրաբուժական իմպլանտացիան շատ պարզ է:

Հենց որ սարքը հասնում է ենթաստամոքսային գեղձին, այն ճկվում է եւ ուռուցքի ձեւն է ընդունում: Սարքի ճկունության բարձր աստիճանի պատճառով հնարավոր է այն հարմարեցնել չարորակ նորագոյացությունների բոլոր չափերին: Քիմիաթերապիայի համար դեղերը  ներծծվում են հենց ժապավենի մեջ, որտեղից հետագայում բաց են թողնվում հատուկ հաշվարկված ընդմիջումներով:  Ժապավենը ստեղծված է բացառապես նրա համար, որ դեղն ուղղվի միայն ուռուցքին, ոչ թե առողջ հյուսվածքներին:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ