Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Մաթեմատիկոսները բժիշկների համար քաղցկեղի բուժման մոդել են մշակել. news.am

Մաթեմատիկոսները բժիշկների համար քաղցկեղի բուժման մոդել են մշակել. news.am

Գերմանիայում Բոննի համալսարանի մաթեմատիկոսներն ու բժիշկները հաշվարկային մոդել են մշակել, որը թույլ է տալիս քաղցկեղի բուժման համար արդյունավետ թերապիա ընտրել: Մեթոդը նաեւ հնարավորություն է տալիս հասկանալ, թե որոշ ուռուցքների դեմ ինչու է պայքարելը բարդ: Հետազոտությունը հրապարակված է Scientific Reports ամսագրում:

Քաղցկեղի բուժման գործում ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ չարորակ ուռուցքները դեղերի նկատմամբ կայունություն են ձեռք բերում:  Ի սկզբանե արդյունավետ թերապիան փոխարինվում է հիվանդության կրկնմամբ, իսկ երբեմն, ընդհանրապես, արդյունք չի լինում: Դրա պատճառը թերապիայի հանդեպ անընկալունակ քաղցկեղային բջիջների ի հայտ գալն է:  

Իմունային համակարգի որոշ բջիջներ, ինչպիսիք են Т-լիմֆոցիտները, կարող են պայքարել քաղցկեղային ուռուցքների դեմ` բջիջները ճանաչելով թաղանթի յուրահատուկ սպիտակուցից: Սակայն վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ, եթե իմունային հակազդեցությունն ընթանում է բուժման գործընթացում, քաղցկեղային բջիջները լիմֆոցիտների համար անտեսանելի են դառնում:

Նոր հետազոտության մեջ գիտնականներին հաջողվել է մաթեմատիկական մոդել մշակել, որը նկարագրում է նման ազդեցությունը եւ թույլ է տալիս հաշվի առնել այն բուժման նոր մեթոդների ստեղծման գործում: Այն հիմնված է քաղցկեղային բջիջների  եւ Т-լիմֆոցիտների քանակի պատահական տատանումների վրա: Քանի որ քաղցկեղն իրենից ներկայացնում է բարդ համակարգ, որը որոշակիորեն հակազդում է շրջակա միջավայրին, թերապիան կարող է արդյունավետ լինել այն դեպքում միայն, եթե հաշվի է առնում հակազդեցությունը: Առաջին արդյունքները ցույց են տվել, որ հեռանկարային մոտեցում կարող է լինել մի քանի տեսակի լիմֆոցիտներով իմունային թերապիան:

Մյուս կողմից, անհամապատասխան բուժումը կարող է, նույնիսկ, մուտացիաներ առաջ բերել քաղցկեղային բջիջներում եւ նպաստել չարորակ ուռուցքի ագրեսիվ ձեւի զարգացմանը նրա դեմ պայքարելու փոխարեն:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. rsute.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ