Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Կենսաբանները բացահայտել են վամպիր-ուռուցքների գաղտնիքը

Կենսաբանները բացահայտել են վամպիր-ուռուցքների գաղտնիքը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ քաղցկեղն ունակ է դիմակայել բուժմանը՝ օգտագործելով շրջակա հյուսվածքների արյունատար անոթները։ Այդ գործընթացը, երբ քաղցկեղը շրջապատին հարմարեցնում է սեփական կարիքների համար, կոչվում է կոոպտացիա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the National Cancer Institute-ում։

Քաղցկեղը հաճախ հարուցում է անգիոգենեզ՝ սեփական արյունատար համակարգի զարգացում, որն աճող ու մասնատվող չարորակ բջիջներն ապահովում է անհրաժեշտ բոլոր նյութերով։

Բժիշկները քաղցկեղի աճի ճնշման համար սովորաբար կիրառում են հակագիոգենային միջոցներ։ Դժբախտաբար, դրանք ժամանակի ընթացքում դադարում են գործել, քանի որ քաղցկեղին հաջողվում է գտնել շրջանցիկ ուղիներ։ Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչպես է դա հաջողվում հիվանդությանը։

Գիտնականները պարզել են, որ բուժման դադարից հետո քաղցկեղը վերադառնում է սեփական արյունատար համակարգի կառուցմանը, ինչով էլ բացատրվում է այն, թե ինչու քաղցկեղով հիվանդ մի շարք մարդկանց մոտ որոշակի դադարից հետո քաղցկեղը վերստին կարող է արձագանքել բուժմանը։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ