Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Նոր մեթոդը կօգնի արագ գնահատել քիմիաթերապիայի արդյունավետությունը. news.am

Նոր մեթոդը կօգնի արագ գնահատել քիմիաթերապիայի արդյունավետությունը. news.am

Մոտ ապագայում քիմիաթերապիա ստացող հիվանդները կկարողանան իրական ժամանակի ռեժիմում պարզել, թե արդյո՞ք քիմիաթերապիան արդյունավետ է: Բոսթոնի Brigham եւ Women’s Hospital կլինիկաների գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակում, որի օգնությամբ բուժումը սկսելուց արդեն 8 ժամ անց հնարավոր կլինի իմանալ, թե այն իրո՞ք սպանում է քաղցկեղային բջիջները:

Ներկայում քիմիաթերապիայի արդյունավետության գնահատման համար համակարգչային տոմոգրաֆիա են օգտագործում, որի օգնությամբ բժիշկները հետեւում են ուռուցքի չափերի փոփոխությանը: Սակայն չի կարելի հաճախ կատարել այդ հետազոտությունը, ու  նաև դա արդյունավետ տեղեկատվություն չի ապահովի անգամ հաճախ կրկնելուց: Ներկայում գիտնականներն առաջարկում են նանոմասնիկներ օգտագործել, որոնց ներմուծումը բուժման հենց առաջին օրը կօգնի հասկանալ, թե արդյո՞ք քիմիաթերապիան ազդում է: 

Գիտնականներն առաջարկում են նանոմասնիկներն օգտագործել քիմիաթերապեւտիկ դեղերն ուռուցքին հասցնելու համար: Եթե քաղցկեղային բջիջը մահանում է դեղի ազդեցությամբ, նանոմասնիկը սկսում է կանաչ լույս արձակել. նման լուսարձակումը  նշանակում է, որ օրգանիզմը պատասխանում է թերապիային: Լուսարձակումն առաջանում է կասպազայի ազդեցության արդյունքում` ֆերմենտի, որն արտազատում են մեռնող բջիջները: Կասպազան փոխազդում է նանոմասնիկների կազմի մեջ մտնող հաղորդիչ տարրի հետ` այդպիսով կանաչ լուսազատում առաջացնելով: 

Գիտնականներն արդեն փորձարկել են նանոմասնիկների աշխատանքը շագանակագեղձի քաղցկեղի եւ մելանոմայի բջիջների վրա: Առաջին դեպքում նրանք ուռուցքային բջիջներին պակլիտաքսել են հասցնում, իսկ երկրորդ դեպքում` հակամարմիններ, որոնք օգտագործվում են իմունաթերապիայի ընթացքում: Եթե ուռուցքները զգայուն են այդ դեղերի հանդեպ, ինտենսիվ լուսարձակում է դիտվում:

Շիլադիտիա Սենգուպտին եւ իր գործընկերները կարծում են, որ կլինիկական պրակտիկայում նոր մեթոդի ներմուծումը կօգնի խուսափել հիվանդներին ոչ արդյունավետ դեղերի նշանակումից, որոնց ընդունումը ոչ մի կերպ չի ազդում նրանց ուռուցքի վրա:

Մոտ ապագայում գիտնականները հույս ունեն իրենց մեթոդը մարդկանց վրա փորձարկել:

Նոր մեթոդի մասին հայտնում է The Proceedings Of The National Academy Of Sciences ամսագիրը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. thebestmedic.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ