Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

«Իզմիրլյան» ԲԿ դիմածնոտային բաժանմունքում հեռացվել է մեծ չափերով նորագոյացություն` չստեղծելով էսթետիկ անհարմարություն. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ դիմածնոտային բաժանմունքում հեռացվել է մեծ չափերով նորագոյացություն` չստեղծելով էսթետիկ անհարմարություն. izmirlianmedicalcenter.com

Հիվանդ Տ. Հ., 35տ. դիմել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ՝ Արսեն Մանուկյանին, գանգատվելով դեմքի աջ կեսի ցավերից, այտուցից, վերին ծնոտի աջ կեսի դեֆորմացիայից և քթային շնչառության դժվարացումից:

Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է վերին ծնոտի կիստայաձև նորագոյացություն, կիստայաձև ամելոբաստոմա, որը հաստատվել է համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում:

Ընդհանուր անզգայացմամբ իրականացվել է վերին ծնոտի մասնակի ռեզեկցիա, ամբողջովին հեռացվել է նորագոյացությունը, միաժամանակ, ռեզեկցվել են գոյացության մեջ ընդգրկված ատամնածայրերը՝ աջ կեսի ատամնաշարը պահպանելու նպատակով:

Արդյունքում հեռացվել է մեծ չափերով նորագոյացություն` պահպանելով վերին ծնոտի աջ կեսի ալվեոլյար ելուստը և ատամնաշարը, չառաջացնելով ֆունկցիոնալ և էսթետիկ անհարմարություն:

«Իզմիրլյան» ԲԿ դիմածնոտային բաժանմունքում հեռացվել է մեծ չափերով նորագոյացություն` չստեղծելով էսթետիկ անհարմարություն
Հիվանդը գտնվում է դինամիկ հսկողության տակ, վիճակը բավարար է:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ