Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականներն իմունային համակարգին ինքնուրույն քաղցկեղի դեմ պայքարել ստիպելու միջոց են գտել. 1in.am

Գիտնականներն իմունային համակարգին ինքնուրույն քաղցկեղի դեմ պայքարել ստիպելու միջոց են գտել. 1in.am

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտարարել են, որ միջոց են գտել իմունային համակարգին ստիպելու պայքարել քաղցկեղի դեմ: Հետազոտողները յուրահատուկ կենսաբանական մարկերներ են հայտնաբերել ուռուցքում, որոնք անվանել են հիվանդության «աքիլեսյան գարշապար»: Բացահայտման մասին հոդվածը հրապարակվել է Science ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ ըստ աճի և օրգանիզմում տարածվածության՝ քաղցկեղային բջիջներն կենսամարկերների՝ մակերեսային պրոտեինների որոշակի խումբ են կրում, որոնց հայտնաբերելով՝ կարելի է իմունային համակարգի աշխատանքն ուղղել դրանք պարունակող բջիջների դեմ պայքարին:

Մեթոդը հիմնված է հիվանդի ԴՆԹ-ի ուսումնասիրության վրա և, գիտնականների խոսքով, այն կկարողանա փոխարինել քիմիա և ռադիոթերապիաներին: Դրանց փոխարեն կառաջարկվի վակցինա՝ պատրաստված հիվանդի քաղցկեղային ուռուցքից հանված պրոտեինների հիման վրա: Այն իմունային համակարգը կուղղի նպատակաուղղված պայքարի չարորակ բջիջների դեմ:

BBC News-ի հաղորդմամբ՝ նոր մեթոդը դեռ չի փորձարկվել հիվանդների վրա: Գիտնականները հույս ունեն այն փորձարկել առաջիկա 2 տարում:

Նշվում է, որ բուժման նոր ձևը կարող է առավել արդյունավետ լինել քաղցկեղի այնպիսի ձևերի դեպքում, որոնցից են՝ մելանոման կամ թոքերի քաղցկեղը: Գիտնականները նշում են, որ այդպիսի միջամտությունները չեն կարող էժան լինել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. esma.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ