Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Բրիտանացի գիտնականները խոստանում են՝ շուտով քաղցկեղը հաղթահարել մեկ սրսկումով. tert.am

Բրիտանացի գիտնականները խոստանում են՝ շուտով քաղցկեղը հաղթահարել մեկ սրսկումով. tert.am

BBC-ն տեղեկացնում է, որ բրիտանացի գիտնականները խոստանում են առաջիկայում մարդու դիմադրողական համակարգին ստիպել ավելի արդյունավետ պայքարել քաղցկեղի դեմ:

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնում են, որ այժմ գտել են քաղցկեղի կառուցվածքում «թույլ» հատվածների հայտնաբերման համապատասխան մեխանիզմը:

Դա ենթադրում է անհատական մոտեցում դեպքերից յուրաքանչյուրի պարագայում: Տեսկանորեն դա կարող է շատ թանկ արժենալ, բայց արդեն ոչ թե քիմիաթերապիայի տեսքով, այլ ընդամենը մեկ սրսկոցով իրականացվող բուժման՝ հիվանդի ուռուցքից դուրս բերված պրոտեինների հիման վրա պատրաստված պատվաստանյութով: Այդ պատվաստանյութը դիմադրողական համակարգը կգործարկի՝ չարորակ ուռուցքի դեմ պայքարում:

Գիտնականները հայտնել են, որ սա վերջին տարիներին գրանցված ամենախոշոր առաջընթացն է այս ոլորտում և կարող է լիովին փոխել քիմիաթերապիան և ճառագայթաբուժությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ