Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ինչու է քաղցկեղն ամենից հաճախ վնասում թոքերը եւ ոսկրերը. news.am

Ինչու է քաղցկեղն ամենից հաճախ վնասում թոքերը եւ ոսկրերը. news.am

Ինչու է քաղցկեղն ավելի հաճախ վնասում թոքերը եւ ոսկրերը եւ պակաս հաճախակի` գլխուղեղն ու փափուկ հյուսվածքները: Այդ հարցին փորձել են պատասխանել Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները:

Քաղցկեղային հիվանդությունների բազմաթիվ տարատեսակներ կան, բայց դրանց ի հայտ գալու պատճառը գիտնականների համար առեղծված է մնում:  Վերոհիշյալ համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ երբ բջիջներն  օրգանիզմի կարծր հյուսվածքներում, օրինակ` թոքերում եւ ոսկրերում «ներսից ճզմվում են», ավելի խոցելի են դառնում քաղցկեղ առաջացնող գենետիկական մուտացիաների առաջ: 

Երբ ուռուցքն աճում է փափուկ հյուսվածքներում, ներառյալ ուղեղն ու ոսկրածուծը, նման գենետիկ անոմալիաները պակաս հավանական են: Գիտնականները ենթադրում են, որ պատճառը քաղցկեղի բջիջների շարժման եւ կիսման ընթացքում սթրեսային ազդեցությունն է: Որքան ավելի կարծր է հյուսվածքի կառուցվածքը, այնքան օրգանիզմի համար ավելի դժվար է վերականգնել վնասված ԴՆԹ-ները կամ գենետիկ մուտացիաները: 

Այսպես, կարծր հյուսվածքներում զարգացող ուռուցքները մուտացիաների եւ քրոմոսոմային վարիացիաների 100 անգամ ավելի բարձր գործակից են ի ցույց դնում, քան փափուկ հյուսվածքներում ուռուցքները:  Հետազոտության տվյալները լույս են սփռում քաղցկեղի եւ մարդու մարմնի տարբեր հատվածներում դրա ի հայտ գալու պատճառների ընկալման վրա: Ապագայում դա կարող է նպաստել հիվանդության բուժման եւ կանխարգելման ավելի արդյունավետ միջոցների ստեղծմանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ayzdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ