Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Պավել Արսենյանը Լատվիայում մետաստազների դեմ պայքարի դեղամիջոց է ստեղծել. news.am

Պավել Արսենյանը Լատվիայում մետաստազների դեմ պայքարի դեղամիջոց է ստեղծել. news.am

Լատվիական օրգանական սինթեզի ինստիտուտի աշխատակից Պավել Արսենյանը լուսնածնի հիմքի վրա հակաքաղցկեղային բացառիկ միացություն է մշակել. այդ նյութի նույնիսկ փոքր չափաբաժինը ծայրաստիճան թունավոր է: 

Գիտնականը քսան տարի շարունակ միջոց է փնտրել նյութի անվտանգ միացություն գտնելու համար եւ, վերջապես, կարողացել է երկու ճիշտ տարբերակ հայտնաբերել. տարրերի մեկ համադրությունն արգելակում է ուռուցքի աճը, իսկ երկրորդը դադարեցնում է  մետաստազները. թույլ չի տալիս, որ ուռուցքը տարածվի:

Ժամանակակից բժշկությունն ի վիճակի է պայքարել ուռուցքի հետ սկզբնական փուլում` վիրահատության կամ քիմիաթերապիայի միջոցով, սակայն նման բուժումը չի ապահովագրում մետաստազների առաջացումից, բացի այդ, քիմիաթերապիան լուրջ վնաս է հասցնում օրգանիզմին: Իսկ նոր դեղամիջոցը, մշակողների  կարծիքով, որևէ լուրջ կողմնակի ազդեցություն չի ունենում: 

Նոր նյութը, որը ստեղծվել է գիտնականների կողմից, արդեն փորձարկվել է մաշկի եւ կրծքի ագրեսիվ քաղցկեղով հիվանդ մկների վրա: Գիտնականները գրեթե հարյուր տոկոսանոց արդյունք են ստացել:

Լուսնածնի (սելեն) հիմքի վրա ստեղծված նյութը պոտենցիալ ակտիվ նյութ են համարում, որն ի վիճակի է աշխարհում լրջորեն փոխել քաղցկեղի դեմ պայքարը: Սակայն, որպեսզի մշակումն իսկական դեղի վերածվի, դեռեւս մոտավորապես տասը տարի կպահանջվի: Նյութը բազմաթիվ փորձարկումներ պիտի անցնի եւ, ինչը պակաս կարեւոր չէ, կլինիկական փորձարկումներ մարդկանց վրա:  Այդ ամենի համար գիտնականներին 300 մլն-ից մինչեւ մեկ մլրդ դոլար կպահանջվի, որը դեռեւս պետք է գտնել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ