Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները հակաքաղցկեղային դեղերի թունավորությունը նվազեցնելու միջոց են հայտնաբերել. news.am

Գիտնականները հակաքաղցկեղային դեղերի թունավորությունը նվազեցնելու միջոց են հայտնաբերել. news.am

Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի գիտնականները նանոմասնիկների ձեւ ունեցող հակաուռուցքային դեղի նոր տարբերակ են մշակել: Պարզվել է, որ ստացված դեղը միաժամանակ արդյունավետ է եւ պակաս թունավոր. Դա բավականին հազվագյուտ համադրություն է:

Գիտնականները` Սյուզան Էշթոնի ղեկավարությամբ, նանոմասնիկների մեջ Aurora B կինազայի արգելակիչ են ներառել, որի արդյունավետությունը ներկայում հետազոտվում է մի շարք կլինիկական փորձարկումներում:

Հակաուռուցքային դեղերը, սովորաբար, բազմաթիվ կողմնակի ազդեցություններ են ունենում: Նանոմասնիկների տեսքով դեղի հնարավորություն է տվել նվազեցնել դեղի թունավորության աստիճանը` միաժամանակ պահպանելով դրա արդյունավետությունը:  Նոր մշակումը փորձարկվել է մկների վրա, որոնք տառապում ուղեղ աղիքի քաղցկեղով:

Ինչպես ցույց են տվել փորձարկումները, նանոմասնիկները կուտակվել են ուռուցքի հատվածում, ինչից հետո ոչնչացել են` դանդաղորեն արտազատելով դեղը, որն ազդել է քաղցկեղային բջիջների վրա եւ գրեթե չի վնասել առողջ բջիջները: Նանոմասնիկներն արդյունավետորեն ճնշել են ուռուցքների աճը եւ անհամեմատ ավելի քիչ կողմնակի ազդեցություն ունեցել, քան չպատիճավորված արգելակիչը:

Հեղինակները նախատեսել են իրենց հետագա հետազոտություններում ստուգել նանոմասնիկների անվտանգությունը, ինչպես նաեւ տեսնել, թե ինչպես կգործեն պատիճի մեջ չտեղադրված հակաուռուցքային այլ միջոցները: 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ