Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները նշել են, թե որոնք են քաղցկեղի 12 ժառանգական տարատեսակները. news.am

Գիտնականները նշել են, թե որոնք են քաղցկեղի 12 ժառանգական տարատեսակները. news.am

Քաղցկեղի որոշ տեսակների զարգացման մեջ մեծ դեր են խաղում գեներում մուտացիաները, որոնք սերնդե-սերունդ են փոխանցվում: Վաշինգթոնի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել, թե քաղցկեղի որ տարատեսակներն են զարգանում ժառանգական մուտացիաների հետեւանքով:

Նրանք քաղցկեղի ընդամենը 12 տարատեսակ են նշել.

1. Ձվարանների քաղցկեղ
2. Ստամոքսի քաղցկեղ
3. Կաթնագեղձի քաղցկեղ
4. Շագանակագեղձի քաղցկեղ
5. Թոքերի քաղցկեղի երկու տեսակ
6. Գլիոմա
7. Գլխի քաղցկեղ
8. Պարանոցի քաղցկեղ
9. Արգանդի լորձաթաղանթի քաղցկեղ
10. Երիկամների քաղցկեղ
11. Գլիոբլաստոմա
12. Սուր միելոիդային լեյկոզ:

Գիտնականները նաեւ պարզել են, որ BRCA գեներում (որոնք հայտնի են նաեւ որպես «Անջելինա Ջոլիի գեն») մուտացիաները պատասխանատու են ո՛չ միայն ձվարանների եւ կրծքի քաղցկեղի, այլեւ քաղցկեղի այլ տեսակների համար:  Պարզվում է, որ BRCA1 եւ BRCA2 գեների մուտացիաները, որոնք հայտնի դերասանուհուն ստիպել են կրկնակի մաստէկտոմիայի եւ ձվարանների հեռացման դիմել, զգալիորեն բարձրացնում են նաեւ ստամոքսի եւ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:

Այդ բացահայտումը, գիտնականների խոսքով, կօգնի բարձրացնել քաղցկեղի հայտնաբերման ուղղությամբ գենետիկական թեստերի ճշգրտությունը, ինչպես նաեւ կօգնի նոր թեստեր ստեղծել:

Այդ խոշորագույն հետազոտությունը քաղցկեղի ավելի քան 4000 դեպքի վերաբերյալ գենետիկական տեղեկություններ է պարունակում: Նախորդ հետազոտություններն ուսումնասիրում էին հիվանդների առողջ եւ ուռուցքային հյուսվածքների վերաբերյալ տվյալները: Այդպես գիտնականներին հաջողվել է հայտնաբերել մուտացիաներ, որոնք պատասխանատու են քաղցկեղի առաջացման համար, սակայն նրանք չեն կարողացել տարբերակել բնածին /ժառանգական մուտացիաները նրանցից, որոնք առաջացել են կյանքի ընթացքում: Իսկ նոր հետազոտության կենտրոնացել են հենց ժառանգական մուտացիաների վրա:

Այս պահին գիտությանը 114 գեն է հայտնի, որոնք կապված են քաղցկեղի զարգացման հետ եւ գիտնականներին հաջողվել է այս կամ այն գեների մուտացիաներ հայտնաբերել քաղցկեղի վերոհիշյալ տեսակն ունեցող շատ հիվանդների մոտ:

Այդ հետազոտության մասին հաղորդվում է  Nature Communications ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ