Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ստեղծվել է քիմիաթերապիայից հետո մազաթափությունը կանխարգելող միջոց. tert.am

Ստեղծվել է քիմիաթերապիայից հետո մազաթափությունը կանխարգելող միջոց. tert.am

ԱՄՆ- ում սննդի և դեղերի վերահսկման վարչությունը (FDA) հավանություն է տվել նոր միջոցի  կիրառմանը, որն ունակ  է կանխել քիմիոթերապիայի հետևանքով առաջացած մազաթափությունը: Քիմիոթերապիայի ամենատարածված կողմնակի ազդեցություններից մեկը մազաթափությունն է:

Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները փորձարկել են շվեցարական Dignitana Inc  ընկերության կողմից ստեղծված DigniCap սարքը:  Հետազոտությանը մասնակցել են քիմիոթերապիա անցնող 122 հիվանդներ:

Նոր սարքն իրենից ներկայացնում է գլխի վրա ամուր նստած  սաղավարտ, որը միացված է սառեցման սարքին: Գլխի հարմարանքը  հովացնում էր գլխամաշկը: Հիվանդներին առաջարկվել է այդ սարքը կրել քիմիաթերապիայի համար նախատեսված դեղի ընդունումից կես ժամ առաջ և նրանից մեկուկես ժամ հետո: Հետազոտության և քիմիաթերապիայի ավարտից հետա պարզվել է, որ հիվանդների 67%-ին հաջողվել է պահպանել մազերի կեսից ավելին:

Սարքի հեղինակները պարզաբանում են, որ հովացումը դանդաղեցնում է բջջային նյութափոխանակությունը և թուլացնում արյան հոսքը, որը կանխում է դեղի ներթափանցումը մազերի ֆոլեկուլների մեջ ու կանխում դրանց ոչնչացումը:

DigniCap-ն իր տեսակի մեջ առաջին սարքն է, որը հավանության է արժանացել FDA-ի կողմից: Նոր միջոցը թեստավորվել է շատ երկրներում, այդ թվում` Ճապոնիայում, Գերմանիայում  և  Ռուսաստանում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ