Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները կապ են գտել ալերգիայի ու ուղեղի քաղցկեղի միջեւ. news.am

Գիտնականները կապ են գտել ալերգիայի ու ուղեղի քաղցկեղի միջեւ. news.am

Ուղեղի չարորակ ուռուցք՝ գլիոբլաստոմա, ախտորոշում ունեցող հիվանդների կյանքի միջին տեւողությունը մոտավորապես 14 ամիս է: Խնդիրն այն է, որ այս հիվանդության ախտանիշները բավականին ուշ են ի հայտ գալիս, հետեւաբար, հիվանդությունն էլ ախտորոշվում է արդեն վերջին փուլերում: Ներկայում Ohio State University-ի գիտնականները գտել են պրոտեիններ, որոնց շնորհիվ գլիոբլաստոման կարելի է ախտորոշել դրա ախտանիշների ի հայտ գալուց 5 տարի առաջ:

Բժիշկ Ջուդիտ Շվարցբաումը, հետազոտության հեղինակներից մեկը, բացատրեց, որ ինքն իր գործընկերների հետ միասին հայտնաբերել են 2 պրոտեին, որոնք փոխգործակցում են գլիոմայի հետ: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ դեռ 2012 թ. Շվարցբաումը ու նրա գործընկերները հայտնաբերել էին, որ ասթմայով ու ալերգիայով հիվանդների մոտ գլիոմայի զարգացման հավանականությունը 50 տոկոսով ցածր է, քան մյուս մարդկանց մոտ: Ալերգիայի ու ուղեղի քաղցկեղի կապը հասկանալու համար գիտնականնեը սկսել են ուսումնասիրել արյան նորվեգական բանկը, որտեղ պահվում էին վերջին 40 տարիներին վերցված դոնորական արյան նմուշներն ու բոլոր հետազոտությունների տվյալները: Գիտնականներն ունեին նաեւ տվյալներ երկրի բոլոր քաղցկեղային հիվանդների մասին, այնպես որ, նրանք կարող էին այդ տվյալները համադրել նրանց արյան հետազոտությունների տվյալների հետ:

Շվարցբաումն ու նրա գործընկերները վերլուծել էին գլիոմա ունեցող 487 հիվանդների արյան նմուշներ (նրանցից 315-ի մոտ գլիօբլաստոմա էր) ու 487 առողջ մարդկանց արյան նմուշներ ՝ ուշադրություն դարձնելով ցիտոկինների՝ այն պրոտեինների վրա, որոնք ակտիվացնում է իմունային համակարգն՝ ի պատասխան ալերգենների, դրանով իսկ առաջացնելով ալերգիկ ռեակցիա:

Գիտնականները նկատել են, որ գլիոմայի կամ գլիոբլաստոմայի զարգացումից 5 տարի առաջ այդ ալերգիկ պրոտեինների ակտիվությունը նվազում է՝  առողջ մարդկանց համեմատ: Սա կարող է նշանակել, որ աճող՝ թեկուզեւ իրեն դեռ չդրսեւորող ուռուցքը սկսում է ճնշել իմունային համակարգը ու ալերգենների նկատմամբ նրա արձագանքը:

Ճիշտ է պատճառահետեւանքային կապն առայժմ անհայտ է. այսինքն պարզ չէ ՝ արդյո՞ք ալերգիան է ճնշում ուղեղի ուռուցքի աճը, թե ուռուցք ունեցողների օրգանիզմում է ալերգիան ճնշվում: Ամեն դեպքում, այդ պրոտեինների մակարդակով կարելի է սովորել ավելի վաղ ախտորոշել գլիոման ու գլիօբլաստոման:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ