Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Տոմոգրաֆները կարելի է օգտագործել քաղցկեղի բուժման մեջ. med.news.am

Տոմոգրաֆները կարելի է օգտագործել քաղցկեղի բուժման մեջ. med.news.am

MPT սքաները (տոմոգրաֆ), որը սովորաբար օգտագործվում է ախտորոշման նպատակով, կարելի է կիրառել քաղցկեղի բուժման մեջ. այն արդյունավետ կլինի բջջային դեղամիջոցները դժվարհասանելի ուռուցքների վրա ուղղորդելու գործում:

Շեֆիլդի համալսարանի (Sheffild University) մի խումբ գիտնականներ հաջողությամբ փորձարկել են տոմոգրաֆը հակաուռուցքային դեղամիջոցների ներերակային ներարկումը վերահսկելու համար: Իհարկե, այդ հաջողությունը ձեռք է բերվել մկների վրա, իսկ մարդկանց վրա հետազոտությունները հնարավոր կդառնան միայն տարիներ անց, այնուամենայնիվ, հետազոտության հեղինակները կարծում են, որ իրենց տեխնիկան կարող է հեղաշրջում իրականացնել անվիրահատելի ուռուցքների եւ քաղցկեղի չտեղայնացված տեսակների բուժման գործում:

Փորձարկման ընթացքում օգտագործվել են շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ  մկներ, որոնց ուռուցքը տարածվել էր  թոքերում: Բուժման համար իմունոթերապիա էր օգտագործվում. մարդու արյան սպիտակ գնդիկները փոփոխվել էին (շղթայվել էին այն հարուցչին, որը սպանում է քաղցկեղային բջիջները): Այդ դեղամիջոցը ներարկումից առաջ լրացուցիչ բեռնվել էր երկաթի օքսիդ պարունակող մասնիկներով: Դրա շնորհիվ ներարկումից հետո կարելի է տոմոգրաֆի մագնիսների միջոցով կառավարել դեղի շարժումը:

 Դա նվազեցնում է երկրորդական հետեւանքների ռիսկը: Միաժամանակ, դեղի առաջընթացի պահին կարելի է լուսանկարներ ստանալ եւ ստուգել «ուղղորդման » ճշգրտությունը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. omsk-med.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ