Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղի առաջացումը կարողանում է կանխել p15 սպիտակուցը. գիտնականներ. tert.am

Քաղցկեղի առաջացումը կարողանում է կանխել p15 սպիտակուցը. գիտնականներ. tert.am

Cancer Discovery հանդեսում ներկայացվել է հետազոտություն, որի համաձայն քաղցկեղի առաջացումը կարողանում է կանխել p15 տիպի սպիտակուցը:

Հետազոտողները նման եզրակացության են եկել նախ խալերի ուսումնասիրությամբ, որոնք իրենցից ներկայացնում են ոչ մեծ բարորակ ուռուցքներ: Պարզվել է, որ խալերի աճը դադարում է և քաղցկեղի օջախի չի վերաճում շնորհիվ դրանց իսկ բջիջների արտադրած p15 սպիտակուցի:

Հետազոտության շրջանակներում` գիտնականները մարդու մաշկից վերցրած բարորակ ու չարորակ ուռուցքներից զետեղել են մկների օրգանիզմ և հետևել դրանց զարգացմանը: Պարզվել է, որ քաղցկեղի ուռուցքների աճը հնարավոր է եղել միայն այն դեպքում, եթե կրծողի մաշկի պիգմենտային բջիջներում բացակայել են p15 սպիտակուցի մոլեկուլները:

Գիտնականների եզրակացությամբ` սա նշանակում է, որ p15 սպիտակուցը  խոչընդոտում է մաշկի չարորակ գոյացությունների առաջացմանը: Գիտնականները չեն բացառում, որ ստացված արդյունքները կարող են օգտակար լինել նաև քաղցկեղի այլ տեսակների դեպքում:
 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. onko-stop.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ