Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ուռուցքի սառեցումը՝ շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդ. med.news.am

Ուռուցքի սառեցումը՝ շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդ. med.news.am

Մոտ ապագայում բժիշկները ի զորու կլինեն պացիենտների շագանակագեղձի բուժման այլընտրանքային միջոց առաջարկել՝ ուռուցքի սառեցում:

Շագանակագեղձի ուռուցքի դասական բուժումը ենթադրում է վիրաբուժական միջամտություն, քիմիաթերապիա կամ/եւ ճառագայթում: Բոլոր այս մեթոդները մի շարք վտանգավոր կողմեր ու անցանկալի կողմնակի ազդեցություններ ունեն: Սակայն վերջերս մասնագետները սկսել են շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդ կիրառել՝ կրիոթերապիա կամ կրիովիրաբուժություն:

Ավելի վաղ արդեն իսկ նման փորձեր ձեռնարկվել են, սակայն բուժման ընթացքում բժիշկները սառեցրել են ամբողջ շագանակագեղձը՝ ներառյալ առողջ մասը: Իսկ ահա նոր մեթոդը, որը հնարավոր դարձավ շնորհիվ ՄՌՏ տեխնոլոգիաների զարգացման, տղամարդու կյանքի համար վտանգավոր ուռուցքները սառույցի կտորի են վերածնում:

Ընդհանուր անզգայացմամբ իրականացվող վիրահատության ժամանակ պացիենտի շագանակագեղձի մեջ ասեղներ են տեղադրվում: Հատուկ խտացրած գազն անցնում է ասեղներով եւ սառացնում շագանակագեղձը մինչեւ -40C°: Իսկ հարակից առողջ հյուսվածքների պաշտպանության համար կաթետերի միջոցով նաեւ տաք աղի լուծույթ է ներարկվում: Պրոցեդուրան երկու ժամ է տեւում, եւ պացիենտների մեծ մասը նույն օրը տուն է վերադառնում:

Անցած տարի Լոնդոնի թագավորական քոլեջում այս մեթոդի խոշորագույն հետազոտություն է իրականացվել, որը ցույց տվեց, որ կրիոտերապիան թույլ է տալիս պացիենտների 70-90 տոկոսի դեպքում հաջողություն գրանցել: Մեթոդն արդյունավետ էր նաեւ հիվանդության ռեցիդիվով պացիենտների 50-60 տոկոսի դեպքում: Այս բուժման ենթարկված տղամարդկանց 71 տոկոսի մոտ էրեկտիլ դիսֆունկցիա էր նկատվել, սակայն այլ մեթոդներով բուժումից հետո այս խնդիրն ունեցող տղամարդկանց տոկոսը հիմնականում ավելի մեծ է:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. urolog-na-domu.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ