Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Արագ թեստը ցույց կտա՝ ո՞ր դեղերն են արդյունավետ ուռուցքի դեպքում. med.news.am

Արագ թեստը ցույց կտա՝ ո՞ր դեղերն են արդյունավետ ուռուցքի դեպքում. med.news.am

Massachusetts Institute of Technology-ի մասնագետները մշակել են հատուկ սարքավորում, որը կարող է ստուգել միանգամից մի քանի դեղորայքի ազդեցությունը ուռուցքի վրա եւ պարզել՝ դրանցից ո՞րն է արդյունավետ:

Ինչպես բացատրեցին գիտնականները, բրնձի հատիկի չափեր ունեցող սարքավորումն իմպլանտացվում է ուռուցքի մեջ եւ արտանետում 16 տարբեր դեղամիջոցների փոքրիկ չափաբաժիններ: 24 ժամ անց սարքավորումը հեռացնում են հարակից ուռուցքային հյուսվածքների հետ եւ պարզում, քանի քաղցկեղային բջիջ է ոչնչացվել:

Այդպես մասնագետներին հաջողվում է պարզել, թե որ դեղն է առավել արդյունավետ եւ հետո միայն կիրառվում՝ խուսափելով տարբեր դեղերի փորձարկումների ընթացքում ի հայտ եկող կողմնակի ազդեցությունից:

Այժմ այս տեխնոլոգիան կիրառվում է միայն մելանոմայի, կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում, իսկ փորձարկումներն անցկացվել են կրծողների վրա: Փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ սարքավորումն, իսկապես, բավականին ճիշտ է որոշում առավել արդյունավետ դեղը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. health.mail.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ