Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ստատինները ոչ միայն նվազեցնում են խոլեստերինը, այլ նաեւ նվազեցնում քաղցկեղի հավանականությունը. med.news.am

Ստատինները ոչ միայն նվազեցնում են խոլեստերինը, այլ նաեւ նվազեցնում քաղցկեղի հավանականությունը. med.news.am

Ստատինները, որոնք նախատեսված են արյան մեջ խոլեսթերինի մակարդակը նվազեցնելու համար, բավականին լուրջ հակաքաղցկեղային հատկանիշներ ունեն: Պարզվեց, որ այս նյութերը կողմնակի ազդեցություն ունեն, որը կայանում է չարորակ ուռուցքների հյուսվածքների աճի կանխարգելման մեջ՝ որոշ հորմոնների ակտիվությունը կասեցնելու հաշվին:

Յելի համալսարանի հետազոտություններից մեկի ընթացքում, որին մասնակցել են 150 հազար կանայք, պարզվեց, որ ստատինների ընդունումը նվազեցնում է կանանց քաղցկեղից մահանալու վտանգը 22 տոկոսով՝ այն կանանց համեմատ, որոնց խոլեսթերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներ չէին նշանակում: Արդյունքը մի փոքր տատանվում էր քաղցկեղի տեսակի հետ կապված, սակայն վերաբերվում էր այս հիվանդության գրեթե բոլոր դրսեւորումներին:

 

Այսպես, ապացուցվել է, որ որ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց շրջանում մահվան հավանականությունը նվազում էր 40 տոկոսով: Ձվարանների քաղցկեղի դեպքում այդ ցուցանիշը 42 տոկոս էր կազմում, աղիքների քաղցկեղի դեպքում՝ 43 տոկոս, իսկ ոսկրերի քաղցկեղից մահանալու հավանականությունը նվազում էր 55 տոկոսով:

Քաղցկեղից մահանալու հավանականությունն, այսպիսով, նվազում էր մեկ հինգերորդով: Ստատիններն իրենց ակտիվությամբ կարելի է համեմատել քիմիաթերապիայի հետ:

Մեկ այլ հետազոտության շրջանակներում Ռուտգերսի ինստիտուտի գիտնականները վերլուծել են 22 հազար տղամարդկանց առողջական տվյալները: Արդյունքում արձանագրվել է քաղցկեղի մահանալու հավանականության 43 տոկոս նվազեցում:

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ